«Հայկական իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: գերկատեգորիզացում, ունենք ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր/կենդանիներ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Հայկական իժ''' ({{lang-lat|Vipera raddei}}), [[իժեր]]ի ընտանիքի իժերի ենթաընտանիքի [[օձ]]։ Տարբեր գիտնականների կողմից դասվում է ''Vipera'' կամ ''Montivipera'' ցեղին։
 
[[ՀՀՀայաստան]]-ում հանդիպում է [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Արարատի մարզ|Արարատի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] և [[Սյունիքի մարզ]]երի լեռներում։ Տարածված է կիսաչորային, լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։
 
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8-18 անգամ կարճ է։ Արուները խոշոր են էգերից։ Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, հետ լայնացող, կաթիլանման խալեր։ Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։
Տող 10.
Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։
 
Գրանցված է [[ՀՀՀայաստանի Կարմիր գիրք|ՀՀՀայաստանի Կարմիր գրքում]]։
 
== Տարածվածություն ==