«Ֆրանսիական հեղափոխություն (1848)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Ֆրանսիա-անավարտ կաղապարը, քանի որ հոդվածը ունի 3975 բայթ ծավալ
Տող 5.
 
[[Հունիսի 23]]-ին [[Փարիզ]]ի բանվորները բարիկադներ բարձրացրին, ապստամբությունն ընդգրկեց Փարիզի արևելյան և հյուսիս–արևելյան բանվորական թաղամասերը, ինչպես նաև արվարձանները։ Ապստամբների ընդհանուր թիվը 40– 50 հազար մարդ (այլ տվյալներով՝ 60 հազար) էր, ղեկավարում էին ազգային արհեստանոցների «բրիգադավարներն» ու «պատգամավորները», քաղաքական ակումբների գործիչները, ազգային գվարդիայի բանվորական արվարձանների ջոկատների հրամանատարները։ Միասնական ղեկավար կենտրոնի բացակայությունը և տարբեր թաղամասերի ապստամբական ջոկատների միջև անբավարար կապը խանգարեցին հարձակողական գործողությունների ընդհանուր պլանի իրականացմանը։ Ապստամբները պահանջում էին ձերբակալել կառավարության անդամներին, պայքարել գործազրկության դեմ, պահպանել ազգային արհեստանոցները։ Վախեցած ապստամբության թափից՝ Ազգային ժողովը [[հունիսի 24]]-ին դիկտատորական լիազորություններ տվեց ռազմական նախարար գեներալ [[Լուի Էժեն Կավենյակ]]ին։ Գավառից Փարիզ բերվեցին զորքեր, որը մեծ գերակշռություն տվեց կառավարությանը ապստամբական ուժերի նկատմամբ։ [[Հունիսի 26]]-ին ապստամբությունը դաժանությամբ ճնշվեց։ Միայն որոշ խոշոր արդյունաբերական քաղաքներում (Ամիեն, [[Դիժոն]], [[Բորդո]] և այլն) տեղի ունեցան ապստամբների հետ աշխատավորների համերաշխության ցույցեր։
 
{{Ֆրանսիա-անավարտ}}
{{ՀՍՀ}}