«Տոկիոյի դատավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հեռացնում եմ Ճապոնիա-անավարտ կաղապարը, քանի որ հոդվածը ունի 3121 բայթ ծավալ
Տող 3.
 
Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալի (հիմնադրված [[1946]] թվականի [[հունվարի 19]]-ին՝ [[ԱՄՆ]]–ի, [[Չինաստան]]ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ավստրալիա]]յի, [[Կանադա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Նիդերլանդներ]]ի, [[Նոր Զելանդիա]]յի, [[Հնդկաստան]]ի, [[Ֆիլիպիններ]]ի և [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] կողմից) դատին էր հանձնվել 28 անձ, այդ թվում՝ 4 նախկին վարչապետ (Տոձիո, Հիրանումա, Հիրոտա, Կոյսո), 11 նախկին նախարար (Արակի, Հաթա, Հոսինո, Իտագակի, Կայյա, Կիդո, Սիմադա, Սուձուկի, Տոգո, Սիգեմիցու, Մինամի), 2 դեսպան (Օսիմա, Աիրատորի), բարձրագույն հրամանատարության 8 ներկայացուցիչ (Դոիհարա, Կիմուրա, Մուտո, Օկա, Սատո, Ումեձու, Մացուի, Հաշիմոտո)։ Մեղադրյալներին տրամադրված էին պաշտպանության հնարավորություններ, յուրաքանչյուրն ուներ մի քանի փաստաբան։ Դատավարության ընթացքում կայացել է 818 դռնբաց դատական նիստ, հարցաքննվել 1194 վկա, ընդունվել 4356 փաստաթղթային ապացույց։ Բոլոր ամբաստանյալների մեղքը հաստատվել Է։ Տրիբունալի դատավճռով Տոձիոն, Իտագակին, Հիրոտան, Մացուին, Դոիհարան, Կիմուրան և Մուտոն դատապարտվեցին [[Մահապատիժ|մահապատժի]]՝ [[կախաղան]]ի միջոցով, 16 մարդ դատապարտվեց [[Ցմահ բանտարկություն|ցմահ ազատազրկման]] (այդ թվում՝ Կոյսոն, Իփրանուման, Արակին, Ումեձուն), Տոգոն՝ 20, Աիգեմիցուն՝ 7 տարվա բանտարկության։ Դատավարության ընթացքում արտաքին գործերի նախկին նախարար Մացուոկայի և ծովակալ Նագանոյի մահվան հետևանքով գործը նրանց մասով կարճվեց, իսկ [[հոգեկան հիվանդություններ]]ով տառապող [[Սյումեյ Օկավա|Օկավա]]յի մասով՝ կասեցվեց։
 
{{Ճապոնիա-անավարտ}}
{{ՀՍՀ}}