«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.94.36 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
Տող 1.
{{Այլ|Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ երաժիշտ
| name = Սայաթ-Նովա
Տող 34 ⟶ 35՝
| portaldisp =
}}
'''Սայաթ-Նովա''' (''Հարություն (Արութին) Սայադյան'', {{ԱԾ}}), [[հայ]] բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր<ref name="Մորուս">{{cite web | url=http://aybuben.com/sajat-nova-life | title=Սայաթ-Նովա, կենսագրական ակնարկ | accessdate=14 Դեկտեմբեր 2018 | author=Մորուս Հասրաթյան}}</ref>։
<br />
 
== Կենսագրություն ==
Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից, տարբեր ուսումնասիրողների ուժերով և հաճախ իրարամերժ են։
=== Ծննդյան թվական ===
Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները<ref name="ՊՀ">{{cite web | url=https://drive.google.com/file/d/1-Y2zn4RVbonFewPf-iDD8ipkaavaWzlI/view | title=Հայտնի դեմքեր, Սայաթ-Նովա | accessdate=14 Դեկտեմբեր 2018 | author=Պ․ Հակոբյան}}</ref>։
Երգչի աոաջին կենսագիր [[Գևորգ Ախվերդյան]]ն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ' 1711-1726-ի սահմաններում: Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները<ref name="Մորուս" />։
 
[[Մորուս Հասրաթյան]]ը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիմման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1917-ն է։
 
Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը աոանձին համակողմանի քննության է ենթարկել [[Պարույր Սևակ]]ը, առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին: Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ [[1722]] թվականը համարվում է ամենավստահելին<ref name="Հենրիկ" />
 
=== Ծննդավայր ===
Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի միջին դարերում և մինչև [[20-րդ դար]]ի սկզրները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը<ref name="Հենրիկ" />: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է<ref name="Մորուս" />։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստանը]], հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ [[Ադանա]]ն կամ [[Հալեպ]]ը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր<ref name="ՀՍՀ" />։
{{քաղվածք|Հարիւր յիսուն տարի առաջ մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէպից, երեւի բախտ որսալու' Վրաստան ու բնակվում է Թիֆլիս քաղաքում, որտեղ պսակվում է մէկ հավլաբարցի աղջըկայ հետ...|Գ․ Ախվերդյան}}
Հավանաբար աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է [[Սանահին (գյուղ)|Սանահին]] որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներոմ, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված , ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինե չեմ ուզում»լ<ref name="Մորուս" />։
 
Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում: [[Գևորգ Ասատուր]]ը հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սաոան, ծնվել է Հավլաբարում' Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սաոայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում<ref name="Հենրիկ" />:
 
=== Մականուն ===
Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝
համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)<ref name="Մորուս" /><ref name="ՀՍՀ">{{cite encyclopedia | title=Սայաթ-Նովա | encyclopedia=Հայկական սովետական հանրագիտարանից | publisher=Հայկական հանրագիտարան. հրատարակչություն | accessdate=14 Դեկտեմբեր 2018 | year=1984 | volume=10-րդ հատոր | pages=163-165}}</ref>։
Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ<ref name="Մորուս" />։
 
=== Ուսում ===
Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է [[Թիֆլիս]]ում։ Սովորել է գրել-կարդալ [[հայերեն]], [[վրացերեն]], իմացել է նաև [[արաբերենի այբուբեն]]ը։
 
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
 
Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է [[Մերձավոր Արևելք]]ում, եղել [[Պարսկաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր [[Մշո Սուրբ Կարապետ|Մշո Սուրբ Կարապետի վանքը]]՝ [[Տարոն]], մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ ''երգի որսորդ''։
 
=== Կուսակրոն կյանք ===
1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին [[Հերակլ II]]-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել [[Կասպից ծով]]ի հարավային ափին գտնվող [[Բանդարե Անզալի]] նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ վերադարձել է հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ [[Մասունք Աստվածաշնչի (4270)|Աստվածաշնչի]] հատվածներից բաղկացած մի ժողովածու։ [[1768]] թվականին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր-Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատի]] միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է [[Հաղպատի վանք]]ը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է [[Թիֆլիս]]։ 1795 թվականի սեպտեմբերին, [[Աղա-Մահմեդ Խան Ղազար]]ի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)|Սուրբ Գևորգ եկեղեցու]] բակում։
 
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:St. Kevork Armenian Apostolic Church, Tbilisi - Entrance.JPG|մինի|Սայաթ-Նովայի գերեզմանը]]
Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել [[Հարավային Կովկաս]]ի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես [[Նաղաշ Հովնաթան]]ի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա, գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։
 
== Քանակ ==
Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։
 
== Տաղաչափական առանձնահատկություններ ==
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։
[[Պատկեր:Սայաթ-Նովա, Գյումրի.jpg|մինի|[[Սայաթ-Նովայի հուշարձան (Գյումրի)|Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում]], քանդակագործ՝ [[Արտուշ Պապոյան]]]]
== Դեր ==
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր [[Հերակլ II]]-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի [[Թիֆլիս]]ից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։
Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
 
== Սիրային երգեր ==
Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։
Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։
 
== Ժառանգություն ==
[[Պատկեր:The tombstone of Sayat-Nova.JPG|thumb|Գերեզմանը]]
Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա [[հայ]] իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել [[Կովկաս]]ի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։
 
{{քաղվածք|<poem>Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է'նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա։</poem>|}}
 
== Սայաթնովայագիտություն ==
Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր , որոնցից են՝ [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Նիկոլ Աղբալյան]]ը, [[Վալերի Բրյուսով]]ը, [[Իոսիբ Գրիշաշվիլի]]ն, [[Գևորգ Ասատուր]]ը, [[Գարեգին Լևոնյան]]ը, [[Մորուս Հասրաթյան]]ը, [[Պարույր Սևակ]]ը<ref name="Հենրիկ">{{cite web | url=https://drive.google.com/file/d/1V8QLiuqhAh7yJdwdPdnogeUe_kv2X98W| title=Սայաթ-Նովա, Կյանքն ու գործը | publisher=Լոռվա ձոր | accessdate=14 Դեկտեմբեր 2018 | author=Հենրիկ Բախչինյան}}</ref>:
 
== Հիշատակ ==
[[Պատկեր:Հուշաղբյուր Սայաթ-Նովային (2).JPG|մինի|[[Սայաթ-Նովայի հուշաղբյուր (Երևան)|Սայաթ-Նովայի հուշաղբյուրը Երևանում]], 1963, քանդակագործ՝ [[Արա Հարությունյան]], ճարտարապետ՝ [[Էդուարդ Սարապյան]]]]
[[Պատկեր:«Սայաթ-Նովայի» բրոնզաձույլ կիսանդրի2.jpg|մինի|[[Սայաթ-Նովայի կիսանդրի (Երևան)|Սայաթ-Նովայի կիսանդրին Երևանում]]]]
=== Տոներ ===
==== Թբիլիսիում ====
Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «[[Վարդատոն]]ը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և [[Գևորգ Բաշինջաղյան]]ը [[1914]] թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է [[Վիրահայոց թեմ]]ի «[[Հայարտուն|Հայարտուն կենտրոն]]ի»<ref name="armenianchurch.ge">{{cite web | url=http://armenianchurch.ge/hy/news/34-news/467-feast-of-roses | title=Ավանդական Վարդատոն Թբիլիսիում | publisher=armenianchurch.ge | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>, «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, [[Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն]]ի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ<ref name="panorama.am">{{cite web | url=https://www.panorama.am/am/news/2017/05/22/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6-%D4%B9%D5%A2%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB/1781292 | title=«Վարդատոն»-ը կանցկացվի մայիսի 28-ին | publisher=panorama.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref><ref>{{cite web | url=http://www.grakantert.am/archives/7173 | title=Հերթական Վարդատոնը Թբիլիսիում | publisher=grakantert.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը<ref name="100 տարի">{{cite web | url=https://armlur.am/174257/ | title=100 տարի վարդատոն | publisher=armlur.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018 | author=Ռուսլան Թաթոյան}}</ref><ref name="mamul.am">{{cite web | url=https://mamul.am/am/news/36467/%C2%AB%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%C2%BB-%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A9-%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6 | title=«Վարդատոն»` նվիրված Սայաթ-Նովայի արվեստին | publisher=mamul.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։
 
==== Երևանում ====
[[Պատկեր:Sayat-Nova 1964.jpg|մինի|[[Էդուարդ Իսաբեկյան]]ի վրձնած [[Սայաթ-Նովա (Իսաբեկյանի կտավ)|Սայաթ-Նովա կտավը]]]]
[[Պատկեր:Music School after Sayat Nova.jpg|մինի|1944 թվականից [[Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց|Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական դպրոցի]] հուշատախտակը]]
[[2005]] թվականից սկսած՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաև Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայով երթ անում, ծաղիկներ դնում Սայաթ-Նովայի հուշարձանին, բազմաթիվ աշուղներ անհատ երգիչների ու ասմունքողներ կատարում են նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության վերջում ելույթ են ունենում աշուղական երգի վաստակավոր անսամբլը և այլ գեղարվեստական խմբեր<ref name="100 տարի" /><ref name="mamul.am" />։
 
=== Ֆիլմեր ===
[[1960]] թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր [[Կիմ Արզումանյան]]ը նկարահանել է սև-սպիտակ [[Սայաթ-Նովա (ֆիլմ)|Սայաթ-Նովա]] ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է [[Բաբկեն Ներսիսյան]]ը, իսկ երգերը կատարել է [[Նորայր Մնացականյան]]ը<ref>[http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/199.html Սայաթ-Նովա ֆիլմի մասին arm-cinema.am կայքում]</ref>։
 
[[1963]] թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր [[Պարույր Սևակ]]ը ռեժիսոր [[Գուրգեն Բալասանյան]]ի հետ մեկտեղ ստեղծել է «սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։
 
1967-1968 թվականներին [[Սերգեյ Փարաջանով]]ը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և [[1970]] թվականին էկրան է բարձրացել նոր՝ [[Նռան գույնը]] անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին<ref>{{cite web | url=https://www.rottentomatoes.com/m/color_of_pomegranates/ | title=The Color of Pomegranates | publisher=rottentomatoes.com | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։
 
2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «[[Ոսկե ծիրան]]», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։
=== Ներկայացումներ ===
==== Կանտատ ====
1963 թվականին կոմպոզիտոր [[Գրիգոր Հախինյան]]ը [[Եղիշե Չարենց]]ի, [[Հովհաննես Շիրազ]]ի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։
 
==== Օպերա ====
1969 թվականին կոմպոզիտոր [[Ալեքսանդր Հարությունյան]]ը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան<ref>Голос Армении. [http://www.golosarmenii.am/ru/20033/culture/5876/ Обогащая современный репертуар]{{Недоступная ссылка|date=Ноябрь 2018 |bot=InternetArchiveBot }}, 23 Сентябрь, 2010, No 100 (20033)</ref>։ Նույն թվականին բեմադրվել է [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն]]ում<ref>[http://www.armeniaculture.am/ru/Encyclopedia_hay_mshakuyti_hanragitaran_harutyunyan_alexander Энциклопедия: А. Арутюнян]</ref>, 1973 թվականին բեմադրվել է [[Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն]]ում<ref name="АСЭ">{{статья
|заглавие = Սայաթ Նովա
|ответственный = Ջ Կուլիևի խմբագրությամբ
|место = Ադրբեջանական սովետական հանրագիտարան
|издательство = Ադրբեջանական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն
|год = 1984
|том = VIII
|страницы = 259
}}</ref>։
 
== Սայաթ-Նովայի մասին ==
{{Քաղվածք|Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։|[[Վալերի Բրյուսով]]}}
{{Քաղվածք|Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։|[[Ավետիք Իսահակյան]]}}
 
== Երկեր ==
{{սյուն|2}}
* Սայեաթ-Նօվայ, [[Մոսկվա|Մօսկուա]], 1852, 172 էջ:
* Տաղեր, [[Թբիլիսի|Թիֆլիս]], 1914, 120 էջ:
* Երգեր, [[Պէյրութ]], 1931, 85 էջ:
* Հայերեն խաղերի լիակատար ժողովածու, Յերևան, 1931, 196 էջ:
* Տաղեր, Պէյրութ, 1931, 88 էջ:
* Հայերեն խաղերի լիակատար ժողովածու, Յերևան, 1935, 120 էջ:
* Տաղեր, [[Թեհրան]], 1943, 196 էջ:
* Խաղերի ժողովածու, Երևան, 1945, 220 էջ:
* Երգեր, [[Երևան]], 1946, 60 էջ:
* Սիրոյ եւ արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1952, 84 էջ:
* Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1959, 316 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 1963, 88 էջ:
* Խաղեր, Երևան, 1963, 144 էջ:
* Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1963, 348 էջ:
* Երգարան, [[Պէյրութ]], 1966, 176 էջ:
* Խաղեր, Երևան, 1969, 144 էջ:
* Սիրոյ եւ արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1969, 108 էջ:
* Սայեաթ–Նօվայ 250 (տաղարան), Պէյրութ, 1970, 96 էջ:
* Հայերեն խաղեր, Երևան, 1984, 244 էջ:
* Խաղեր, Երևան, 1987, 284 էջ:
* Խաղեր, Երևան, 1987, 588 էջ:
* Հայերեն խաղեր, Պէյրութ, 1992, 144 էջ:
* Խաղեր (լիակատար ժողովածու), Երևան, 2003, 440 էջ:
* Հայերեն խաղեր, Երևան, 2004, 140 էջ:
* Դավթար (նմանահանություն), Երևան, 2005, 140 էջ:
* Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն խաղերի ժողովածու, [[Թբիլիսի]], 2005, 192 էջ:
* Հայերեն և թուրքերեն խաղեր, Երևան, 2006, 224 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 2007, 260 էջ:
* Խաղեր, Երևան, 2007, 260 էջ:
* Հայերեն խաղեր, Երևան, 2007, 274 էջ:
* Խաղեր (ընտրանի), Երևան, 2010, 68 էջ:
* Վրացերեն և թուրքերեն խաղեր (ընտրանի), Երևան, 2010, 98 էջ:
* Խաղեր, Թբիլիսի, 2011, 98 էջ:
* Խաղեր (երգարան), Երևան, 2012, 80 էջ:
* Հայերեն և թուրքերեն խաղեր, Երևան, 2012, 200 էջ:
* Հայերեն խաղեր, Երևան, 2013, 268 էջ:
* Քնարերգություն, Երևան, 2015, 128 էջ:
* Ընտրանի, Երևան, 2016, 208 էջ:
{{Սյունակ ավարտ}}
 
== Գրականություն ==
* [[Գևորգ Աբով]], Սիրո և արդարության մեծ երգիչը՝ Սայաթ-Նովան, Երևան, [[1945]], 85 էջ։
* [[Հրայր Մուրադյան]], Սայաթ-Նովա ([[կինովիպակ]]), [[Բեյրութ]], 1960, 75 էջ։
* Հրայր Մուրադյան, Սայաթ-Նովա, Երևան, 1963, 85 էջ։
* [[Խորեն Սարգսյան]], Սայաթ-Նովա, Երևան, [[1963]], 127 էջ։
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 394-395:
* [[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 10, Երևան, 1984, էջ 163-165:
* [[Հովհաննես Թումանյան]], Սայաթ-Նովա (հոդվածներ և ճառեր), Երևան, 1963:
* [[Արամ Ղանալանյան]], Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները, Երևան, 1963:
* [[Խորեն Սարգսյան]], Սայաթ-Նովա, Երևան, 1963:
* [[Պարույր Սևակ]], Սայաթ-Նովա, Երևան, 1969:
* [[Մորուս Հասրաթյան]]., Սայաթ-Նովայի Դավթարը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1963, N 10—11։
* Մորուս Հասրաթյան, Երգի հանճարը, Ե., 1963։
* Պ․ Մուրադյան, Սայաթ-Նովան ըստ վրացական աղբյուրների, Ե., 1963։
* Ա․ Քոչոյան, Սայաթ-Նովայի հայերեն խաղերի բառարան, Ե., 1963։
* Բ․ Չուգասզյան, Սայաթ-Նովայի ընդօրինակած նորահայտ ձեռագիր մատյանը, «ԼՀԳ», 1981, N 7։
 
== Թարգմանություն ==
* ''Սայաթ-Նովա, Հայերեն տաղերը'', (47 տաղերի թարգմանություն), Եղիսաբեթ Մուրադյանի հետ և [[Սերժ Վենտուրինի]], երկլեզու հրատարակում, Éditions L’Harmattan, 2000-2006, Paris, 2006 (նվիրված է [[Սերգեյ Փարաջանով]]ին) (ISBN 2-296-01398-8)
 
== Տես նաև ==
* [[Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց]]
* [[Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ]]
* [[Սայաթ-Նովայի կիսանդրի (Երևան)]]
* [[Սայաթ-Նովայի հուշարձան (Թբիլիսի)]]
* [[Սայաթ-Նովայի հուշարձան (Գյումրի)]]
* [[Սայաթ-Նովայի հուշաղբյուր (Երևան)]]
* [[Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
{{Wikisource author}}
* [http://www.sayat-nova.am/ Սայաթ-Նովային նվիրված ինտերնետ կայք]
* [http://armenianhouse.org/sayat-nova/sayat-nova-am.html Սայաթ-Նովա կենսագրություն, բանաստեղծություններ]
* [http://hy.wikisource.org/wiki/Սայաթ-Նովայի_երգերի_բնավորությունը «Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը» Հ․ Թումանյան]
* [http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=6946#.Us2hRNIW0xV Սայաթ-Նովայի հայերեն, վրացերեն, թաթարերեն խաղերի էլեկտրոնային ժողովածու, ռուսերեն թարգմանություններով, երգերի հայտնի կատարումներով]
* «[[Սայաթ-Նովա (ֆիլմ)|Սայաթ-Նովա»]] ֆիլմ (1960, ռեժ.՝ [[Կիմ Արզումանյան]]) - [https://www.youtube.com/watch?v=iX3GKGvxTXQ Սայաթ-Նովա]
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
[[Կատեգորիա:Աշուղներ]]
[[Կատեգորիա:Միջնադարյան հայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]]
Տող 40 ⟶ 229՝
[[Կատեգորիա:Ստեղծագործական կեղծանուններ]]
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Պոլիգլոտներ]]
[[Կատեգորիա:Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու գերեզմանատանը թաղվածներ]]