«Հող»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 221 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Հող''', բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ [[ջուր|ջրի]], [[օդ]]ի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ [[Բակտերիա]]ների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։ [[Անձրև]]ների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով և լուծում է [[հանքային աղեր]]ը: Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է [[օվկիանոս]]: Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում և առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաև գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու և սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ [[Օդ]]ի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ [[ածխաթթու գազ]], [[ծծմբաջրածին]], [[ամոնիակ]]<ref>Յու. Պոլյանսկի, Բուսական աշխարհի զարգացման փուլերը Երկրի վրա, Երևան, 1992 թ</ref>: Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։
 
[[ՀՀՀայաստան]]ի տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ [[Ռելիեֆ]]ի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած, &nbsp;կմախքային սակավազոր հողեր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել [[հրաբուխ|հրաբխային]] բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր [[Կովկաս]]ի անտառային մարզում՝ [[անտառ]]ային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և [[մարդ]]ու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած հողեր։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։
 
Լեռնամարգագետնային հողերը զբաղեցնում են [[ՀՀՀայաստան]]ի տարածքի 13, 3%-ը (346 հզ.հազար հահեկտար), մարգագետնատափաստայինը՝ 10, 8%-ը (283 հզ.հազար հահեկտար), անտառային գորշը՝ 5%-ը (133 հզ.հազար հահեկտար), ճմակարբոնատայինը՝ 0, 6%-ը (15 հզ.հազար հահեկտար), անտառային դարչնագույնը՝ 21, 6%-ը (564 հզ.հազար հահեկտար), [[լեռ]]նային սևահողերը՝ 27, 5%-ը (718 հզ.հազար հահեկտար), մարգագետնասևահողայինը՝ 0, 5%-ը (13 հզ.հազար հահեկտար), լեռնային շագանակագույնը՝ 9, 2%-ը (242 հզ.հազար հահեկտար), կիսաանապատային գորշը՝ 5, 8%-ը (152 հզ.հազար հահեկտար), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2, 0%-ը (53 հզ.հազար հահեկտար), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0, 1%-ը (2, 3 հզ.հազար հահեկտար), գետահովտադարավանդայինը՝ 1, 8%-ը (48 հզ.հազար հահեկտար), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1, 1% (29 հզ.հազար հահեկտար), հողագրունտներ՝ 0, 7% (18 հզ.հազար հահեկտարՀՀՀայաստանի հողերն ունեն [[կավ]]ային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։ Հողի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը հողի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ ՀՀ-ումՀայաստանում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն [[Արարատյան դաշտ]]ի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի հողերը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են հողի մշակության առաջադիմական համակարգեր, օրգանական և հանքային պարարտացում, բարելավում, պայքար [[էրոզիա]]յի դեմ, ցանքաշրջանառություն ևն։
 
{{ՎՊԵ|Soils}}
39 419

edits