«Անգլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 107.
 
== Հայերն Անգլիայում ==
Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում: Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին: Արդեն 1870 թվականին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն): Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր: 20-րդ դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հզ.հազար է {{փաստ}}, նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են: Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ: Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այնտեղ է գտնվում նաև 1992 թվականին բացված ՀՀ-իՀայաստանի դեսպանատունը: Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 1998 թվականից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը։
Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անգլիա» էջից