«Կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում։ Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը։ Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ։
 
Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում։Հայաստանում։
 
Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը։ Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը։ Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին։ Օրինակ՝ [[Հիմալայներ]]ի հարավային՝ դեպի [[Հնդկական օվկիանոս]] ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ [[Չերապունջ]]ի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ։ Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը։ Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա։ Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ։ Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, [[Եվրասիա]]յի կենտրոնական շրջանները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլիմա» էջից