«Վլադիմիր Լենին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 287.
Սերվիսը համարում է, որ Լենինը կարող էր «մռայլ ու անկայուն լինել»{{sfn|Service|2000|p=116}}, Փայփն էլ բնորոշել է որպես «ոչնչի առաջ կանգ չառնող մարդատյաց»{{sfnm|1a1=Pipes|1y=1996|1p=11|2a1=Read|2y=2005|2p=287}}, այս տեսակետը հերքվել է Ռիդի կողմից, ով ներկայացրել է մի շարք դեպքեր, որոնցում Լենինը ցուցաբերում է բարություն, հատկապես երեխաների նկատմամաբ{{sfn|Read|2005|p=259}}։ Համաձայն մի շարք կենսագիրների, Լենինը ընդդիմության նկատմամաբ շատ անհանդուրժող էր և հաճախ պարզապես չէր լսում այն կարծիքները, որոնք տարբերվում էին իր տեսակետից{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=67|2a1=Pipes|2y=1990|2p=353|3a1=Read|3y=2005|3pp=207, 212}}։ Նա կարող էր լինել «չափազանց քննադատ այլոց նկատմամբ», ցուցադրելով բացահայտ արհամարհանք և ծաղրանք և մարդուն բնորոշ (ad hominem) հարձակումներ նրանց նկատմամաբ, ովքեր իր հետ չէին համաձայնել{{sfn|Petrovsky-Shtern|2010|p=93}}։ Նա անտեսում էր այն բոլոր փաստերը, որոնք չէին համապատասխանում իր փաստարկներին{{sfn|Pipes|1990|p=353}}, նա շատ հազվադեպ էր գնում փոխզիջումների{{sfn|Fischer|1964|p=69}}, ավելի հազվադեպ էլ ընդունում էր սեփական սխալները{{sfnm|1a1=Service|1y=2000|1p=244|2a1=Read|2y=2005|2p=153}}։ Նա հրաժարվում էր իր կարծիքը փոխելուց, մինչև նրանից վերջնականապես չհրաժարվելը, որից հետո նոր ձևավորված կարծիքը նրա համար նորից դառնում էր անփոփոխելի{{sfn|Fischer|1964|p=59}}։ Լենինը անձնապես չէր ցուցաբերում սադիզմ կամ անձամբ բռնություն իրականացնելու ցանկություն, սակայն մյուսներին էր ուղղորդում կատարելու նման քայլեր՝ հանուն հեղափոխության{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=45|2a1=Pipes|2y=1990|2p=350|3a1=Volkogonov|3y=1994|3p=182|4a1=Service|4y=2000|4p=177|5a1=Read|5y=2005|5p=208|6a1=Ryan|6y=2012|6p=6}}։ Երբ ընդունում էր ինչ-որ հակաբարոյական որոշում, դա բնորոշում էր Մաքիավելու հայտնի խոսքերով․ Նպատակը արդարացնում է միջոցները{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=415|2a1=Shub|2y=1966|2p=422|3a1=Read|3y=2005|3p=247}}, համաձայն Սերվիսի Լենինի բարոյականության չափանիշները պարզ են․ անել ցանկացած բան և այն արդարացնել Հեղափոխությանը նվիրված լինելով{{sfn|Service|2000|p=293}}։
 
{{Quote box|width=25em|align=right|bgcolor=|quote=Լենինը, ով թվում է չափազանց նուրբ և բարեսիրտ, ով ծիծաղում է, սիրում կենդանիներին և հակված է զգացմունքային վերապրումների, միանգամից փոխվում է, երբ խոսքը գնում է քաղաքական հարցերին։ Նա միանգամից դառնում է սարսափելի կտրուկ, անզիջում, անխիղճ և վրեժխնդիր։ Բայց նույնիսկ նման իրավիճակներում նա կարողանում է [[սև հումոր անել]]։ անել։|source=—Կենսագիր, Դմիտրի Վոլկոգոնով, 1994{{sfn|Volkogonov|1994|p=200}}}}
 
Բացի ռուսերենից Լենինը կարդում և խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն{{sfn|Service|2000|p=242}}։ Նա պարբերաբար հաճախում էր ֆիթնեսի{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=56|2a1=Rice|2y=1990|2p=106|3a1=Service|3y=2000|3p=160}}, հեծանիվ էր քշում, լողում էր, գնում էր որսորդության{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=56|2a1=Service|2y=2000|2p=188}}, նա նաև մեծ սեր ուներ շվեյցարական լեռներում լեռնագնացության գնալու նկատմամբ{{sfn|Read|2005|pp=20, 64, 132–37}}։ Սիրում էր տնային կենդանիների՝{{sfn|Shub|1966|p=423}} հատկապես կատուների{{sfn|Fischer|1964|p=367}}։ Ճոխությունից խուսափելու համար նա ապրում էր մարզիկի կյանքով{{sfn|Fischer|1964|p=368}}, Փայփսը նշում է, որ Լենինը «շատ համեստ էր իր ցանկությունների մեջ», վարելով «խիստ, գրեթե ճգնավորի կենսաձև» {{sfn|Pipes|1990|p=812}}։ Լենինը ատում էր թափթփվածությունը, նրա աշխատասեղանը միշտ դասավորված էր, մատիտները սրված-պատրաստ, և նա պահանջում էր կատարյալ լռություն իր աշխատելու ընթացքում{{sfn|Service|2000|pp=99–100, 160}}։ Համաձայն Ֆիշերի Լենինի «փառասիրությունը նվազագույն էր»{{sfn|Fischer|1964|p=245}}, դրա համար էլ նա չէր սիրում անհատի պաշտամունքը, որ խորհրդային վարչակազմը ձևավորել էր իր շուրջը, այնուամենայնիվ համարելով, որ այն կարող է ունենալ որոշ առավելություններ կոմունիստական շարժման միավորման համար{{sfnm|1a1=Pipes|1y=1990|1pp=349–350|2a1=Read|2y=2005|2pp=284, 259–260}}