«Մարիա Թերեզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 9.
 
1745 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը Ֆրանց 1-ին անվամբ կայսր է թագադրվել: Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763) Մարիա Թերեզան մասնակցել է Սիլեզիան հետ գրավելու նպատակով, բայց անհաջողության է մատնվել. Սիլեզիան մնացել է Ֆրիդրիխ 2-րդի տիրապետության տակ: 1765 թվականին մահացել է Ֆրանց 1-ինը, և այրիացած Մարիա Թերեզան իր իշխանակից է նշանակել որդուն՝ (կայսր Իոսիֆ 2-րդին), սահմանափակելով նրա գործունեությունը արքունական, ֆինանսական և ռազմական հարցերով: 1772 թվականին Մարիա Թերեզան մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի առաջին մասին և ստացել է Գալիցիան: Օսմանյան կայսրությանը սպառնալիքներով ստիպել է զիջել Բուկովինան (1775):
 
== Ներքին բարեփոխումներ ==
Հատկապես կարևոր էր Մարիա Թերեզայի` երկրերկրի ներսում կատարած բարեփոխումները: Պատերազմից զերծ ժամանակը նա տրամադրում էր վարչության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, որտեղ կաշառակերություն և տարատեսակ անօրինություններ էին տիրում: Մինչև Մարիա Թերեզայի գահ բարձրանալը Ավստրիան աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն էր` բոլոր առումներով: Դպրոցն ու տպագրությունն ամբողջությամբ [[Հիսուսի միաբանություն|Հիսուսյանների]] տիրապետության տակ էին գտնվում: Կառավարությունը վախենում էր ձեռք տալ վարչության, դատարանի և ֆինանսական գերատեսչության հին կարգերին, այդ իսկ պատճառով ուշադրությւոն չէին դարձնում պաշտոնյաների չարաշահումներին:
 
Լինելով եռանդոտ կաթոլիկ, 18-րդ դարի ռեֆորմիստական գաղափարների հակառակորդ և կղերական-արիստոկրատական միահեծանության կողմնակից, Մարիա Թերեզան այնուամենայնիվ արտաքին հանգամանքների բերումով ստիպված էր պետական շահերից ելնելով իր իշխանության տակ գտնվող ոլոտներ համապատասխան բարեփոխումներ մտցնել: Այդ բարեփոխումները մեծ մասամբ ազդեցին լեհ-գերմանական ժառանգական հողերին, և չանրադարձան Հունգարիային, քանի որ վերջինս իրեն էր վերապահել հին կարգերի պահպանումը: Վերակազմակերպման գործում Մարիա Թերեզայի գլխավոր օգնականները կոմս Գագուվիցն, իշխան Կաունիցը և կոմս Խոտեկն էին: Կոմս Գաուգվիցը, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, ըստ Մարիա Թերեզայի պետության մեջ կարգուկանոն էր մտցրել: Կալվածատերերի ավատատիրական իշխանությունը սահմանափակվել էր և ենթակա էր պետական իշխանությանը:
 
== Ծանոթագրություններ ==