«Կոպենհագեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 բայտ ,  1 տարի առաջ
 
== Անվանում ==
Առաջին անգամ հիշատակվում է [[1043]] թվականին Հավն ({{lang-da|havn}} - «նավահանգրվան») անունով։ [[1167]] թվականին այն ժամանակվա մայրաքաղաք [[Ռոսկիլե]]ից այստեղ ժամանած Արսալոն եպիսկոպոսը [[Ստոկհոլմ (կղզի)|Ստոկհոլմ]] փոքրիկ կղզում հիմնել է մի ամրություն, որն ուներ ստրատեգիական կարևոր դիրք և ապահովում էր հսկողությունը [[Էրեսուն|Էրեսուն նեղուցի]] նկատմամբ։ Այստեղ արագորեն սկսեց աճել մի բնակավայր, որտեղ կազմակերպվում էր [[ձուկ|ձկան]] առևտուր, ուր վաճառականներ էին գալիս Բալթիկայի տարբեր երկրներից։
 
Բնակավայրը [[1170]] թվականին անվանվել է Կոպենհագեն (København, բառացի՝ «վաճառականական նավահանգրվան»․ անվանման [[գերմաներեն]] ձևն է Kopenhagen, որն էլ գործածական է աշխարհի շատ լեզուներում, այդ թվում հայերերում)<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
== Պատմական ակնարկ ==
 
[[1254]] թվականին ստացել է [[քաղաք]]ի կարգավիճակ։ [[1416]] թ.-ինթվականին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ [[1433]] թ.-ինթվականին դարձել է թագավորական աթոռանիստ։
 
== Ճարտարապետություն ==
 
Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղայինօղակաշառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են [[Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտ]]ը (1733-1740), [[Բիրժա]]ն (1619-1640), [[Տորդվալսենի թանգարան]]ը (1839-1848), [[Ռոսենբերգ պալատ]]ը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի [[Շառլոտենբերգ պալատ]]ը (1672-1677) և [[Ամալիենբորգ|Ամալիենբորգ պալատային համալիր]]ը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
 
20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ՝ միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են [[Գրունդտվիգի եկեղեցի]]ն (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948 թվականին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։