«Թորիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
== Բնության մեջ ==
Թորիում գրեթե միշտ պարունակում են հազվադեպ հանդիպող տարրերի բյուրեղները: Երկրակեղևում թորիումի պարունակությունը 8-13 գ/տ է, ծովային ջրում` 0.05 մկգ/լ: Հրաբխային ապարներում թորիումի պարունակությունը նվազում է թթուներից (18 գ/տ) հիմնական (3 գ/տ): Զգալի քնակությամբ թորիում է կուտակվում պեգմատիտային ու հետհրաբխային գործընթացների արդյունքում, ընդ որում նրա քանակությունը մեծանում է ապարներում [[կալիում]]ի քանակի աճին զուգընթաց: Ապարներում թորիումի գոյության հիմնական ձևը ուրան-թորիումի բաղադրիչ մասի տեսքով է: Հետհրաբխային գործընթացներում որոշակի նպաստող հանգամանքների պարագայում (լուծույթների հարստացում հալոգեններով, ածխաթթվով) թորիումն ի վիճակի է տեղափոխվելու հիդրոթերմալ լուծույթներում և ֆիքսվելու ուրան-թորիումի և կարկեհան-դիօպսիդային օրթիդ պարունակող տեղանքում: Այս դեպքում թորիումի հիմնական հանքային ապարներն են կազմում [[մոնացիտ]]ային ավազը և ֆերիտորիտը (թորիումի սիլիկատ): Թորիումը կուտակվում է նաև [[գրեյզեն]]ային տեղանքներում, որտեղ խտանում է ֆերիտորիտում կամ ձևավորում է [[տիտան]], [[ուրան]] այլ տարրեր պարունակող ապարներ: Մտնում է [[գրանիտ]] ձևավորող ապարների մեջ, այդ պատճառով էլ արգելված է որոշ տեղերի գրանիտը կիրառել շինարարության մեջ:
 
== Գոյացման վայրեր ==
Թորիում հիմնականում պարունակում 12 ապարներ: Այդ ապարների ձևավորման վայրեր հայտնի են [[Ավստրալիա]]յում, [[Հնդկաստան]]ում, [[Նորվեգիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում, [[ՀԱՀ]]-ում, [[Բրազիլիա]]յում, [[Պակիստան]]ում, [[Մալայզիա]]յում, [[Շրի Լանկա]]յում, [[Ղրղզստան]]ում և այլ երկրներում:
 
== Արդյունահանում ==
Թորիում պարունակող մոնացիտային խտանյութից թորիում ստանալու համար կիրառվում են թթուներ կամ ալկալիներ: Հազվադեպ հանդիպող տարրերից այն դուրս են բերում տրիբուտիլֆոսֆատով և [[սորբում]]ով: Այնուհետև թորիումը մնացած ապարներից անջատում են դիօքսիդի, տետրաքլորիդի և տետրաֆտորիդի տեսքով:
 
Մետաղական թորիումը այնուհետև առանձնացնում են հալոգենիդներից կամ օքսիդներից մետաղի ջերմամշակման եղանակով (կալցիում-, մագնեզիում- կամ նատրիոթերմիա) 900-1000 °С պայմաններում:
 
: <math>\mathsf{ThF_4 + 2Ca \longrightarrow Th + 2CaF_2}</math>
էլեկտրալիզով ThF<sub>4</sub> կամ KThF<sub>5</sub> KF (կալիումի ֆտորիդ) հալույթում 800 °С գրաֆիտային անոդում:
 
Թորիումի գինը նվազել է 73,37 $/կգ (2009), մինչդեռ 2008 թվականին այն կազմել է 96,55 $/կգ:
 
* [[Պարբերական աղյուսակ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թորիում» էջից