«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն [[քրիստոնեություն]]ը, այլ ուղղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=479}}</ref>։
 
[[Պատկեր:Շահակ Ա Մանազկերտցի.jpg|մինի|Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը Աղբիանոսյանների տոհմից|աջից|200px]]
 
Պապը սկում է կրճատել [[Տրդատ Գ]]-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=482}}</ref>։