«Մասնակից:Ester Yeranyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
 
'''Ասան''' ({{IPA-ko|a.san}}), [[քաղաք]] [[Հարավային Չունգչոնգ]] նահանգում, [[Հարավային Կորեա]]։
 
== Պատմություն ==
Կորեական պրոտո-պետությունների դարաշրջանում Սամխան տարածքը, որի վրա տեղակայված է ժամանակակից Ասանը, պատկանում էր Յոմրոգուկ ցեղային միությանը: Ավելի ուշ, Պեկչե պետության դարաշրջանում այտեղ գտնվել է ԹհանջոնիԹանջոնի գավառը։ Կորեական թերակղզու պետական իշխանության միավորվելուց հետո, որը հայտնի էր Միացյալ Սիլա անունով, ԹհանջոնիԹանջոնի կարգավիճակը փոխվեց [[Հարավային Կորեայի վարչական բաժանում|կունից չուի]], ապա, [[Գորյո]] դինաստիայի դարաշրջանում այստեղ միանգամից հայտնվեցին մի քանի բնակավայրեր՝ Օնսու, [[Ինջու]] և Սինչհանգ։ «Ասան» անվանումը առաջին անգամ հայտնվել է շատ ավելի ուշ՝ Չոսոնի դինաստիայի օրոք։ Այդ ժամանակ տարածքը բաժանված էր Օնյան, Ասան և Սինչհանգ բնակավայրերի։ 19-րդ դարի վերջին Ասանը փոքր քաղաք էր՝ առանց ամրաշինությունների: Վարչաշրջանի բնակչության հիմնական մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Քաղաքային բնակչության զգալի մասը յանբաններն էին:
1894 թվականին Ասան քաղաքում տեղակայվել են գեներալներ Ե Չժիչաո և Նե Շիչենայի չինական զորքերը, որոնք ուղարկվել էին Կորեա, որպեսզի օգնություն ցույց տան կորեական կառավարությանը՝ ճնշելու տոնհակների ապստամբությունը[1]։
 
== Աշխարհագրություն ==
Ասանը տեղակայված է ՉունչոնՉունչոնգ-Նամդո նահանգի հյուսիսային մասում: Արևելքում քաղաքը սահմանակից է Չհոնանին, հարավում՝ Քոնջուին, արևմուտքում՝ Էսանին, իսկ հյուսիսում՝ Պյոնտհեկոմին։ Քաղաքի հարավային մասի լանդշաֆտը ձևավորված է համեմատաբար բարձր լեռներով, ինչպիսիք են Օչհիսանը: Հյուսիսային մասն ավելի հարթ է, լանդշաֆտը հիմնականում լեռնոտ է: Քաղաքով հոսում է Կոկյոչհոն գետը, որը սկիզբ է առնում քաղաքի արևելյան լեռնային հատվածից և հոսում է արևմուտք՝ հարավում ձևավորելով ընդարձակ հովիտ՝ հարավից՝ Կվանդոքսան լեռների և հյուսիսից՝ Յոնինսան լեռների միջև<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_01.asp География Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212030048/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_01.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:
 
Քաղաքի, ինչպես և ամբողջ շրջանի կլիման կարելի է բնութագրել որպես [[Մուսոններ|մուսոնային]]: Ամենացուրտ ամիսը դեկտեմբերն է (միջին ջերմաստիճանը -4,6 °C), ամենաթեժ ամիսը՝ հուլիսը (միջին ջերմաստիճանը 25.2 °C): Տարեկան տեղումների քանակը 1300 մմ է (տեղումների մեծ մասը թափվում է անձրևների ընթացքում՝ հունիսից սեպտեմբեր ամիսներին)<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_05.asp Климат Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212032143/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_05.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:
 
== Տնտեություն ==
Ասանը խոշոր արդյունաբերական կենտրոն է: Այստեղ կա 14 արդյունաբերական համալիր, որոնք արտադրում են ավտոպահեստամասեր, էլեկտրոնային բաղադրիչներ և այլ ապրանքներ: Հարավային Կորեայի գրեթե բոլոր առաջատար արդյունաբերական ընկերությունները, ինչպիսիք են «''Hyundai Motor''»-ը և «''Samsung Electronics''»-ը տեղի արդյունաբերական համալիրների բնակիչներից են: 2005 թվականին Ասանի համախառն տարածաշրջանային արտադրանքը կազմել է 9,458 տրիլիոն վոն (մոտ 9 միլիարդ ԱՄՆ դոլար)<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_10.asp Статистика по производству] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212030511/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_10.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:
 
6084

edits