«Բոսնիա և Հերցեգովինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 218.
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում [[Հարավսլավական Ժողովրդական բանակ]]ի (ՀԺԲ) կողմից: Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել [[1991]] թվականի [[սեպտեմբերի 30]]-ին, երբ ՀԺԲ-ն ավերել է Բոսնիայի խորվաթաբնակ [[Ռավնո]] քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի է լարվել։ Դրանից հետո երկրի տարբեր վայրերում բռնկվել էին կռիվներ՝ հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում [[1992 թվական]]ի ապրիլից սկսել էին կատարվել արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ [[Բիելինա]], [[Վիշեգրադ]], [[Ֆոչա]], [[Բրատունակ]], [[Սանսկի Մոստ]], [[Պրիեդոր]], Կոզարակ և այլ բնակավայրերի բոսնիական բնակչությունը դարձել էր թիրախ<ref name="ICTY: Naletilić and Martinović verdict - A. Historical background">{{cite web|url=http://www.icty.org/x/cases/naletilic_martinovic/tjug/en/nal-tj030331-e.pdf|title=ICTY: Naletilić and Martinović verdict – A. Historical background|archiveurl=https://www.webcitation.org/61DT70h0Z?url=http://www.icty.org/x/cases/naletilic_martinovic/tjug/en/nal-tj030331-e.pdf|archivedate=2011-08-26}}</ref><ref>Silber, L (1997), ''Yugoslavia: Death of a Nation''. Penguin Books, p.185</ref>։
 
[[Պատկեր:Logo of the Army of the Republic of Bosnia and Herzegovina.svg|մինի|ձախից|Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակի զինանշանը]]
[[Պատկեր:Hvo controlled.png|thumb|150px|Տարածքներ, որոնք երբևէ կառավարել է Խորվաթիան (նշված է կարմիր գույնով)]]
Ըստ ''Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի''` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել [[Բոսնիա]]յի, [[Հարավսլավիա|Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության]]<ref>{{cite web|year=|url=http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882595|title=ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia}}</ref> և [[Խորվաթիա]]յի<ref>{{cite web|year=|url=http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882594|title=ICTY: Conflict between Bosnia and Croatia}}</ref> միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն է տվել բոսնիական սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, [[Սերբական Հանրապետության զինված ուժեր|Սերբական Հանրապետության բանակից]], Սերբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն է տվել բոսնիական խորվաթներին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր [[Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժեր|Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակով]]<ref>{{cite web|year=|url=http://www.icj-cij.org/docket/files/91/13685.pdf|title=ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241}}</ref>։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։