«Բոսնիա և Հերցեգովինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 212.
=== Բոսնիական պատերազմ ===
{{main|Բոսնիական պատերազմ}}
[[1992 թվական]]ի [[փետրվարի 29]]-ին և [[մարտի 1]]-ին բոսնիական կառավարությունը նշանակել է հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող [[խորվաթներ]]ը և բոսնիակները քվերարկել էին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտել էին քվեարկությունը՝ դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թվականի [[ապրիլի 7]]-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները Բոսնիա և Հերցեգովինան հռչակել են անկախ։ Որպես պատասխան դրան [[ապրիլի 7]]-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. [[Սերբական Հանրապետություն]]ը և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։ Պատերազմը սկիզբ է առել [[Հարավսլավիա|Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության]] փլուզման շրջանում՝ Բոսնիա և Հերցեգովինայի անկախությունից հետո։ Հակամարտող երեք կողմերն էին երկրի բնակչության մեծամասնությունը կազմող երեք էթնիկ խմբերը՝ [[բոսնիակներ]]ը, [[խորվաթներ]]ը և [[սերբեր]]ը։
 
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում [[Հարավսլավական Ժողովրդական բանակ]]ի (ՀԺԲ) կողմից: Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել [[1991]] թվականի [[սեպտեմբերի 30]]-ին, երբ ՀԺԲ-ն ավերել է Բոսնիայի խորվաթաբնակ [[Ռավնո]] քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի է լարվել։ Դրանից հետո երկրի տարբեր վայրերում բռնկվել էին կռիվներ՝ հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում [[1992 թվական]]ի ապրիլից սկսել էին կատարվել արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ [[Բիելինա]], [[Վիշեգրադ]], [[Ֆոչա]], [[Բրատունակ]], [[Սանսկի Մոստ]], [[Պրիեդոր]], Կոզարակ և այլ բնակավայրերի բոսնիական բնակչությունը դարձել էր թիրախ<ref name="ICTY: Naletilić and Martinović verdict - A. Historical background">{{cite web|url=http://www.icty.org/x/cases/naletilic_martinovic/tjug/en/nal-tj030331-e.pdf|title=ICTY: Naletilić and Martinović verdict – A. Historical background|archiveurl=https://www.webcitation.org/61DT70h0Z?url=http://www.icty.org/x/cases/naletilic_martinovic/tjug/en/nal-tj030331-e.pdf|archivedate=2011-08-26}}</ref><ref>Silber, L (1997), ''Yugoslavia: Death of a Nation''. Penguin Books, p.185</ref>։
 
Ըստ ''Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի''` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել [[Բոսնիա]]յի, [[Հարավսլավիա|Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության]]<ref>{{cite web|year=|url=http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882595|title=ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia}}</ref> և [[Խորվաթիա]]յի<ref>{{cite web|year=|url=http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882594|title=ICTY: Conflict between Bosnia and Croatia}}</ref> միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն է տվել բոսնիական սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, [[Սերբական Հանրապետության զինված ուժեր|Սերբական Հանրապետության բանակից]], Սերբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն է տվել բոսնիական խորվաթներին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր [[Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժեր|Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակով]]<ref>{{cite web|year=|url=http://www.icj-cij.org/docket/files/91/13685.pdf|title=ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241}}</ref>։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։
 
[[1993 թվական]]ին պատերազմ է բռնկվել նաև բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ [[1994]] թվականին՝ Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տուջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև հաշտություն է կնքվել։ Պատերազմը ավարտվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին [[Փարիզ]]ում վավերացված [[Դեյթոնյան համաձայնագիր|Դեյթոնյան համաձայնագրով]]
 
Ըստ Բոսնիայի կառավարության և [[ՆԱՏՕ]]-ի տվյալների՝ մարդկային զոհերի թիվը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել է 200,000<ref name=autogenerated2>[http://web.archive.org/web/20070627040825/http://www.iht.com/articles/ap/2007/06/21/europe/EU-GEN-Bosnia-War-Victims.php Research shows estimates of B&H death toll inflated] - IHT: The Bosnian Book of Dead</ref><ref name=autogenerated1>[http://www.birn.eu.com/en/88/10/3377/ Bosnia's Book of Dead] - BIRN Report</ref>։
 
Ըստ միջազգային դատարանի [[2007]] թվականի [[փետրվարի 26]]-ի եզրակացության՝ պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան [[ցեղասպանություն]] չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է, որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, որ ցեղասպանություն տեղի է ունեցել միայն [[Սրեբրենիցա]]յում [[1995 թվական]]ին
 
=== Ցույցեր 2014 թվականին ===