«Սանահինի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
}}
 
'''Սանահինի կամուրջ,''' [[միջնադարյան Հայաստան]]<nowiki/>ի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության [[Լոռու մարզ]]ի [[Ալավերդի]] քաղաքում՝ [[Դեբեդ]] գետի վրա։ 12-րդ դարի վերջին այն կառուցել է Իվանե և Զաքարե Զաքարյանների քույրը՝ [[Վանենի թագուհի]]ն, ի հիշատակ իր ամուսնու՝ [[Աբաս Կյուրիկյան|Աբաս Բագրատունու]]։ 1795-ին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը<ref>Հայրենիքի ձայն, 1965, թիվ 1:</ref>: Կամրջով է անցնում [[Սանահինի վանք]]ը տանող ճանապարհը։ 18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։
 
Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թ. [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Նորաշեն եկեղեցի|Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու]] քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը<ref>Վ.Հարությունյան, ''Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները'', Երևան 1960:</ref>։ 1928-1929 թթ. [[Ալեքսանդր Թամանյան]]ի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940 թթ., 1976-1977 թթ. իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ<ref>Գ.Շախկյան, ''Լոռի. պատմության քարակերտ էջերը,'' Երևան 1986:</ref>։