«Լունա (ծրագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
[[Պատկեր:Moon landing map.jpg|մինի|աջ|Լունա ծրագրի սարքերի Լուսնի վրա վայրէջքի վայրերը նշված են կարմիրով, Ապոլո առաքելության վայրերը կանաչով, Սրվեյորի՝ դեղինով։]]
'''Լունա''', [[Լուսին|Լուսնի]] հետազոտությունների խորհրդային ծրագրի և 1959 թվականից ԽՍՀՄ-ում դեպի [[Լուսին]] արձակվող ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանումը։ Առաջին սերնդի ԱՄԿ-ները («Լունա-1», «Լունա-2», «Լունա-3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելակումներ կատարելու։ Երկրորդ սերնդի ԱՄԿ-ները («Լունա-4» — «Լունա-14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես [[Երկիր|Երկրի]] արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը։ Կայանների երրորդ սերունդն իր հնարավորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է։ «Լ-15»—«Լ-24» կայաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտությամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները։ Առաջին անգամ «Լունա»-ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է [[Լուսին|Լուսնի]] [[մակերևույթ]] («Լ-2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ-3»), Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ-9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ-13»), Լուսնի գրունտի նմուշները բերվել են Երկիր («Լ-16>), «Լունոխոդ-1» առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական [[լաբորատորիա]]ն փոխադրվել է Լուսնի մակերևույթ («Լ-17»)։
 
== Նվաճումներ ==
'''[[Լունա 1]]-ին''' չհաջողվեց բախվել Լուսնի հետ, ինչպես իսկզբանե պլանավորված էր, այն անցավ Լուսնի մոտով և հայտնվելով Արեգակի շուրջ ուղեծրում դարձավ առաջին տիեզերանավը որը պտտվում է [[Արեգակ]]ի շուրջ։
 
[[1959]]–ին թվականին, '''[[Լունա 2]]-ը''' բարեհաջող բախվեց [[լուսնի մակերևույթ]]ին և դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը որը հասավ [[Լուսնի մակերևույթ]]ին։
 
Նույն տարում, ավելի ուշ '''[[Լունա 3]]''' կատարեց պտույտ Լուսնի շուրջ և վերադարձավ [[Երկիր (մոլորակ)|Երկրից]] երբեք չերևացող [[Լուսնի հակառակ կողմ]]ի առաջին լուսանկարներով։