«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
[[Պատկեր:Neurone - commenté.svg|vignette|Նյարդային բջջի կառուցվածքը]]
 
== Նեյրոնների կառուցվածքըկառուցվածք,հատկությունները հատկություններ և տեսակներըտեսակներ ==
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ [[նեյրոն]]ը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են [[դենդրիտ]]ներ, իսկ երկար նյարդաթելը՝ [[աքսոն]], որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ [[օրգան]]ներին։
 
Տող 16.
Նեյրոնը մասնագիտացված [[բջիջ]] է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։
 
== Նյարդային համակարգի բաժիններըբաժիններ ==
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ [[Կենտրոնական նյարդային համակարգ]]ը կազմված է [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է [[նեյրոն]]ների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։
 
[[Ծայրամասային նյարդային համակարգ]]ը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին [[օրգան]]ները, [[մաշկ]]ն ու [[արյուն]]ատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։
 
== Ուղեկից բջիջներ (նեյրոգլիա) ==
Նյարդային [[հյուսվածք]]ը նեյրոններից բացի պարունակում է նաև ուղեկից բջիջներ, որոնք գտնվում են նեյրոնների և մազանոթների միջև ընկած տարածությունում ու զբաղեցնում են կենտրոնական նյարդային համակարգի զանգվածի մոտավորապես 40 տոկոսը։
 
Ուղեկից բջիջները նեյրոններից 3-4 անգամ փոքր են, չունեն երկար ելուստ և նյարդային ազդակներ չեն փոխանցում։ Տարիքի մեծացմանը զուգընթաց նեյրոնները պակասում են, իսկ ուղեկից բջիջները՝ աստիճանաբար ավելանում։ Տարբերում են ուղեկից բջիջների մի քանի տեսակ։ Նրանց մի մասը նեյրոնների համար հենարան է ծառայում ու մասնակցում է նյութափոխանակությանը։ Մյուսները մասնակցում են աքսոնների միելինապատմանը, իսկ երրորդները՝ ամենափոքր բջիջները, թափառող են, օժտված են օտարածին մարմինները կլանելու և մարսելու հատկությամբ՝ ֆագոցիտոզով։[[Ֆագոցիտոզ|ֆագոցիտոզով]]։
 
== Նյարդային համակարգի հիգիենանհիգիենա ==
Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար։ [[Կենտրոնական նյարդային համակարգ|Կենտրոնական նյարդային համակարգի]]ի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը։
 
Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին, որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում [[հյուսվածք]]ների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա։ Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ [[վիտամին]]ներ, որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը։
 
Անհրաժեշտ է նաև խուսաբել վարակիչ հիվանդություններից, որոնք երբեմն առաջացնում են ուղեղի անոթների բորբորքային երևույթներ (մենինգիտ)։ Վտանգավոր են նաև [[վիրուս]]ային հիվանդությունները՝ գրիպը, պոլիոմելիտը։ Գրիպի վիրուսը կարող է վնասել ուղեղի հաղորդչական ուղիները, իսկ պոլիոմիելիտի հարուցիչները հաճախ վնասում են [[ողնուղեղ]]ի շարժողական [[նեյրոն]]ները։
 
Նյարդային համակարգի բնականոն գործունեության համար պետք է խուսափել ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, [[կենդանիներ]]ի և [[սնկեր]]ի թույների, որոշ ծանր մետաղների հնարավոր ազդեցությունից։ Ալկոհոլի ներգործությա-ներգործությամբ նյարդային բջիջները հյուծվում են, իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է, որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը, խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը, որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր [[մետաղներ]]ը ([[կապար]]ը, [[սնդիկ]]ը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև [[կենդանիներ]]ի թույները ([[օձ]],[[սարդ]])։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։
մբ նյարդային բջիջները հյուծվում են, իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է, որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը, խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը, որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր [[մետաղներ]]ը ([[կապար]]ը,[[սնդիկ]]ը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև [[կենդանիներ]]ի թույները ([[օձ]],[[սարդ]])։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։
 
Վտանգավոր է նաև [[գլխուղեղ]]ի յուրաքանչյուր վնասվածք։ [[Մեծ կիսագնդեր|Մեծ կիսագնդերի]]ի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը։ ՄԿԿ-ի առանձին բաժինների, օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան, չի ճանաչում առարկաները։ Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ։ [[Ուղեղիկ|Ուղեղիկի]]ի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը։ Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից, ուժեղ ցավից, ուղեղի ցնցումներից, [[արյուն]]ահոսությունից, որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ։ Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ, [[աչք]]երի մթագնում,[[ականջ]]ներում աղմուկի զգացում։ Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է, քրտնում, իջնում է վերջույթների ջերմաստիճանը, թուլանում է անոթազարկը, շնչառությունը դառնում է մակերեսային։ Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես, որպեսզի գլուխը ցածր լինի իրանից։ Եթե սկսվում են փսխումներ, ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա, այնուհետև արձակել հագուստի կապերը, դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։
 
Երկարատև բացասական հույզերը, մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն։ Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ, խոցային հիվանդություններ, շաքարախտ, արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն)։ Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման,