«Քուինս հաուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Քուինս հաուսը բրիտանական ճարտարապետական ավանդույթի ուղղանկյունաքարն է և պալադիանյան ոճի առաջին օրինակը Եվրոպայի հյուսիսում։ Շենքի նախագծման ժամանակ Ջոնսը, հավանաբար, հիմնվել էր [[Մեդիչիներ|Մեդիչիի]] Պոջո-ա-Կայանոյի առանձնատան օրինակի վրա։ Դղյակի պատուհաններից բացվում է Թեմզայի տեսարանը։
Իր վերջնական տեսքը Քուինս հաուսը ստացավ նրանից հետո, երբ 1635 թվականին Ջոնսը վերակառուցեց այն նոր թագուհի Հենրիետտա-Մարիայի համար։ Յոթ տարի անց բռնկվեց [[քաղաքացիական պատերազմ]]ը, և թագուհին փախուստի դիմեց Անգլիայից։ Լուսամփոփները, որոնք դղյակի համար պատրաստել էր իտալացի [[Օրացիո Ջենտիլեսկի|Օրացիո Ջենտիլեսկին]], պահպանվել են և հետագայում տեղափոխվել Լոնդոնի կենտրոնի [[Մալբորո-հաուս]]<ref>R. W. Bissell, ''Orazio Gentileschi and the Poetic Tradition in Caravaggiesque Painting''[1981], cat. no. 70, pp 195–98.</ref> ։ Դղյակի մնացած ներքին հարդարանքը հիմնականում չի պահպանվել։
 
18-19-րդ դարերում Քուինս հաուսն օգտագործվում էր [[Բրիտանական Ծովակալություն |Ծովակալության]] կարիքների համար, մասնավորապես, այստեղ էր տեղակայված [[Թագավորական ռազմածովային քոլեջ]]ը։ 1807 թվականին դղյակը ցածր [[սյունաշար]]երով միացրեցին Ռենի ամրաշինական կցակառույցների հետ։