«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: sk:Bitka pri Gaugaméle
No edit summary
Տող 17.
|Կորուստներ2 = 30 հազար զոհված ([[Արիան]]) <br /> 40 հազար զոհված ([[Կուրցիյ Ռուֆ]]) <br /> 90 հազար զոհված ([[Դիոդոր Սիցիլիացի]])
|}}
'''Գավգամելայի ճակատամարտը''' տեղի է ունեցել [[ՄԹԱ 331|մ.թ.ա. 331]] թ. աքեմենյան և հունա–մակեդոնական բանակների միջև։ [[Աքեմենյաններ|Աքեմենյան]] բանակը առաջնորդել է [[Դարեհ III|Դարեհ III–ը]], հունա–մակեդոնականը՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն։ Դարեհ III զորակոչել է հպատակ բոլոր ցեղերի ու ժողովուրդների, նրանց բանակները ստորաբաժանվել են պահեստազորի, կենտրոնի, աջ և ձախ զորաթևերի։ Արիանոսը վկայում է, որ [[Մեծ Հայք]]ի զորքերը՝ Որոնտեսի առաջնորդությամբ, կռվել են Դարեհ III–ի աջ զորաթևում, [[Փոքր Հայք]]ի զորքերը՝ Միթրավստեսի առաջնորդությամբ, ձախ թևում։
Ճակատամարտն սկսվել է մակեդոնական աջ զորաթևի գրոհով։ Բակտրիական և սկյութական հեծելագնդերը խոշոր կորուստներ պատճառելով և փախուստի մատնելով մակեդոնական տեգավորների զորամասին՝ հակահարձակումով փորձել են շրջապատել Ալեքսանդրի աջ զորաթևը և նրան հարվածել թիկունքից։ Ագրիանյան հեծելազորին հաջողվել է ծանր կորուստների գնով ապահովել Ալեքսանդրի թիկունքն այդ վտանգից։ Այնուհետև սկյութական ու բակտրիական հեծելագնդերը հարձակվել են մակեդոնական գումակի վրա՝ կտրվելով Դարեհի ձախ զորաթևից։ Այդ նկատելով, Ալեքսանդրն իր գլխավոր հարվածային ուժով՝ մակեդոնական հեծելազորով, գրոհել է հակառակորդի կենտրոնի վրա։ Մարտը շարունակվել է մինչև ուշ երեկո։ Ի վերջո, չդիմանալով մակեդոնական կարգավարժ հեծելազորի ճնշմանը, կենտրոնը՝ Դարեհ III թագավորի գլխավորությամբ, դիմել է անկազմակերպ նահանջի, ապա՝ խուճապահար փախուստի։ Մինչդեռ աքեմենյան բանակի աջ զորաթևը շրջապատել և զգալի կորուստներ է պատճառել հունա–մակեդոնական բանակի ձախ թևին, որի հրամանատար Պարմենիոնը օգնություն է խնդրել Ալեքսանդրից։ Վերջինս հարկադրված է եղել դադարեցնել Դարեհի հետապնդումը, թիկունքից հարձակվել նրա աջ զորաթևի վրա։ Միևնույն ժամանակ այս զորաթևի հրամանատար Մազեյուսը պարսկական զորամասի ու Դարեհ III թագավորի փախուստից հիասթափվելով՝ դադարեցրել է մարտական գործողությունները և նահանջել [[Բաբելոն]]։
Հայկական զորքերը վերադարձել են հայրենիք՝ Մեծ Հայքն ու Փոքր Հայքը հռչակելով անկախ ու ինքնուրույն թագավորություններ։ Գավգամելայի ճակատամարտը ավարտվել է հունա–մակեդոնական բանակի հաղթանակով։