«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վանանդին տիրապետելու համար հեռախուզական առաջին արշավանքը սկսել է 12-րդ դարի վերջի տարիներին<ref>{{Cite book|title=Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ|last=Թորոսյան|first=Խ|publisher=|year=|isbn=|location=|pages=377}}</ref>: Հետախուզական հիմնական աշխատանքները կատարել են Ջավախքում և Սամցխեում տեղակայված ուժերը, քանի որ նրանք գործ ունեին համեմատաբար ավելի թույլ հակառակորդի հետ: Շարունակելով հաղթարշավը՝ Զաքարյանները նպատակ են դրել ազատագրելու Կարսը, որը հայերի համար, պատմության բոլոր ժամանակներում, եղել է կարևորագույն նշանակության ստրատեգիական դիրք: 1206-1207 թվականներին. ձմռանը, իր կյանքի վերջի ամիսները ապրող Թամար թագուհին Կարսը մտցրել է արքայական տիրույթների կազմի մեջ<ref>{{Cite book|title=Զաքարյանների ազատամարտերի երկրորդ փուլ|last=Շահնազարյան|first=Ա|publisher=ԼՀԳ|year=2005|isbn=թիվ 3|location=|pages=35-36}}</ref>: Կարսի փայլուն հաղթանակից ոգևորված, հայ-վրացական ուժերը ազատագրել են նաև Բասենի գավառը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը:
 
1207 թվականը բեկումնային եղավ Հարավային Հայաստանի ազատագրման համար մղվող պայքարի պատմության մեջ: Խլաթում ծագած հզոր ապստամբության շնորհիվ տեղի իշխանությունը կարճ ժամանակով լիովին տիրացել է բնակչությանը: Համալրում ստանալով Ջազիրայից և օգտվելով քաղաքում ծագած ներքին տարաձայնություններից՝ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի եղբայր Ադիլի որդի ալ-Աուհադը շուտով գրավել է Խլաթը և դաժան դատաստան տեսել ապստամբերին նկատմամբ<ref>{{Cite book|title=Քաղաքական կացությունը Մերձավոր Արևելքում և Հայաստանի ազատագրման հեռանկարները:|last=Մարգարյան|first=Հ.|publisher=|year=|isbn=|location=|pages=39-43}}</ref>: Խլաթում ապստամբական տրամադրությունը չէր սպառվել, ամեն վայրկյան նոր ապստամբության վախ կար իշխանության մեջ: Ի վերջո Խլաթի բոլոր մարտական գործողությունները, ապստամբությունները ավարտվում են, իշխանություն կազմած և Խլաթում հաստատված Շահ Արմենները մտնել են Այյուբյանների հսկայածավալ տիրույթների կազմի մեջ<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=226}}</ref>: Նույն թվականին, Խլաթի ազատագրման համար հայ-վրացական զորքրեը անցել են հարձակման: Զաքարե Բ-ի հրամանատարությամբ զորքերը փայլուն սկսել են իրենց ազատագրական կռիվը, սակայն մարտի բեկումնային պահին Իվանեն գերեվարվում է: Զաքարեն ստիպված է լինում դադարեցնել մարտական գործողությունները: Բանակցություններ են սկսվում կողմերի միջև, ի վերջո Իվանեն իր ազատության համար դստերը՝ Թամթային, կնության է տալիս Այյուբյանների ամիրայի որդում՝ Էմիրին: Մի քանի տարի անց՝ 1210 թվականին հայ-վրացական զորքերը կրկին սկսել են Խլաթի ազատագրման մարտական գործողությունները: Այս անգամ, նույնպես, Իվանեն գերի է ընկնում, իսկ եղբայրը՝ Զաքարեն, Այյուբյանների հետ կնքում է 30 տարվա հաշտության պայմանագիր<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=226}}</ref>:
 
[[1201]] թվականին՝ Բջնին, [[1203]] թվականին՝ [[Դվին]]ը, [[12061208]]-[[12071209]] թվականներին՝թվականներին [[Կարս]]ը,ազատագրել Սուրմառին, [[Բագրևանդ]]ը, [[Նախիջևան]]ը, [[1208]]-[[1209]] թվականներին՝է [[Մանազկերտ]]ը, [[Արճեշ]]ը։ Գրավել է Մարանդը, [[Թավրիզ]]ը, [[Ղազվին]]ը, [[Բասեն]]ի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել [[Խլաթ]]։: Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ [[Իվանե Ա]]-ի հետ ազատագրել է [[Բագրատունյաց Հայաստան]]ից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Երկրի մայրաքաղաք է դարձրել [[Բագրատունյաց Հայաստան]]ի մայրաքաղաք [[Անի]]ն։ Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ [[Վաչուտյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի, [[Վահրամյաններ]]ի, [[Խաչեն]]ի տերերի գլխավորությամբ։ Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։ Կրել է [[Բագրատունիներ]]ի '''շահնշահ''' տիտղոսը, անվանվել '''թագավոր Հայոց''', '''կեսար''', '''ինքնակալ'''։ [[Վրաստան]]ի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։ Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի [[Լևոն Բ]] թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։ Կազմակերպել է Լոռու (1205 թ) և [[Անիի եկեղեցական ժողով|Անիի]] (1207 թ) եկեղեցական ժողովները։ [[Հայաստան]]ի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ։ Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։ Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։ Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս։
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զաքարե_Բ» էջից