«Վարդան Այգեկցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
}}
'''Վարդան Այգեկցի''' ({{ԱԾ}}), միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։
 
== Կենսագրություն ==
Ապրել է [[12-րդ դար]]ի վերջին և [[13-րդ դար]]ի սկզբին։ Ծնվել է [[Հայոց Միջագետք]]ի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ [[գյուղ]]ում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ [[Արքայակաղնի վանք]]ում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է [[վարդապետ]] և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված [[Այգեկ (վանք)|Այգեկ]] վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ [[1198]] թվականին մասնակցել է [[Լևոն Բ]]-ի թագադրության հանդեսին։ Վախճանվել է [[1250]] թվականին։
Տող 17 ⟶ 16՝
Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։
Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։
 
=== Առակներ ===
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան [[առակ]]ներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան [[30]] առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է [[Եզոպոս]]ի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, [[նովել]]ներ են, զվարճալի [[անեկդոտ]]ներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղիանակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն [[Մխիթար Գոշ]]ի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։