«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
Նույն թվականին, երբ Զաքարե Զաքարյանը դարձել է ամիրսպասալար, բոլորովին այլ իրադրություն էր ստեղծվել: Վրաց թագավորությունը վերջնականապես հաղթահարել էր ներքին ճգնաժամը և պատրաստ էր մասնակցել աշխարհում կատարվող տեղաշարժերին: Նույն՝ 1191 թվականին, հաղթելով Ռուքն ադ-Դին Տուղրիլ III-ին՝ Խզիլ Արսլանը իրեն հռչակել է սուլթան, բայց քիչ անց սպանվել է և սկսվել է Ելտկուզյանների պատության սրընթաց անկումը: Անժառանք Խզիլ Արսլանի մահից հետո սկսվել է գահակալական կռիվները, որոնք ընթացել են Մուհամեդ Փահլավանի չորս որդիների միջը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Այս գահակալական պայքարը բացասաբար է ազդել պետության վրա, քանզի նվազել է Ելտկուզյանների դերը Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում, և զգալիորեն դյուրացրել է Հայաստանի կենտրոնական շրջանների՝ Սյունիքի, Ուտիքի և Արցախի ազատագրման գործը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Շամքորի ճակատամարտի ջախջախիչ հաղթանակից հետո, սուլթանական պետության առաջնորդ Աբուբաքրը (1195-1210) հարկադրված անցել է պաշտպանողական քաղաքականության, որը շարունակվել է նաև նրա եղբոր՝ Ուզբեկի (1210-1225) գահակալման ժամանակաշրջանում<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>:
 
Մեձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Վրաստանի համընթաց զարգացումը նպաստել են Հայաստանի շուտափույթ ազատագրմանը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Զաքարե և Իվանե եղբայրները, Զաքարեի գլխավորությամբ սկսել են ազատագրական կռիվները: 1196 թվականին ազատագրել են Ամբերդ բերդաքաղաքը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ Հայաստանի և Հայաստանում իշխանություն ստեղծելու համար: Դեռևս 1124 թվականից սկսած Անիի ազատագրական կռիվները հաջողությամբ չէին պսակվում, մինչև Զաքարեի ամիրսպասալար դառնալը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Նա 1199 թվականին հայ-վրացական ուժերով մտել է հայոց հինավուրց մայրաքաղաք և չորրորդ անգամ՝ վերջանականորեն գրավել այն՝ քաղաքից վռնդելով բոլոր մահմեդականներին<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Զաքարե Զաքարյանի կողմից Անիի վերջնական ազատագրումը]</ref>: Անիի ազատագրումից հետո անմիջապես սկսել է Շիրակի գավառի ազատագրման գործընթացը: Այն հաջողվել է Զաքարե Բ-ին, վերջինս գրավված շրջանները տվել է իր ստորականներին: Թշնամուց մաքրվել են Արցախը, Սյունիքը, Արարատյան դաշտը: Որոշ պատմական աղբյուրներ վկայում են, որ մինչև 1199 թվականը, Շիրակի ամբողջ գավաթը ազատագրվել էր Զաքարեի հմուտ հրմանատարությանհրամանատարության շնորհիվ<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Մինչև 1200 թվականը թշնամուց ազատագրվել են Հայաստանի առավել հյուսիսում գտնվող տարածքները: 1200-1204 թվականներին ազատագրվել են Արագածոտնի գավառը, Բջնին, Դվին քաղաքը և ամբողջ Արարատյան դաշտը: 1201 թվականին ազատագրվել է Բջնին, որին հաջորդել է ամբողջ Արարատյան դաշտի գրավումըգրավում<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Զաքարե Զաքարյանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջանների ազատարգրում]</ref>: 1203 թվականին ազատագրվել է Զաքարյանների ապագա հիմնական կենտրոնը՝ Դվինը: Զաքարեն այս ազատագրած տարածքները հանձնել է եղբորը՝ Իվանե Զաքարյանին<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>:
 
Օգտնվելով նաև Շահ Արմեննեի պետությունում երկար տարիներ շարունակվող ճգնաժամից՝ 1204-1205 թվականներին հայ-վրացական զորքերը երեք արշավանք են կազմակերպել դեպի Արաքսից հարավ ընկած շրջաններ: Այդ հարձակումները, ինչպես երևում է արաբական սկզբնաղբյուրների վկայություններից, հետախուզական և ավարառուական նպատակներ են հետապնդել<ref>{{Cite book|title=Իբն ալ-Ասիր|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=283-284, 286-287}}</ref>: Դրանք էական արդյունքներ չեն ունեցել, և թերևս սա է պատճառը, որ Արաքս կատարած արշավանքներից հայկական և վրացական աղբյուրներում ոչ մի կերպ չի հիշատակվում, սակայն պարզ է դառնում, որ կայացած արշավանքները լուրջ հետևանքներ չեն ունեցել, սակայն թուլացրել են առանց այդ էլ թույլ Շահ Արմեննեի դիրքերը, և զրկել Հյուսիսարևմտյան Հայաստանում ընթացող պայքարին միջամտելու հնարավորությունից<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զաքարե_Բ» էջից