«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
==Ռազմա-քաղաքական գործունեություն==
Հոր մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, նշանակվել է վրաց զորքերի գլխավոր հրամանատար, և հենց նույն թվականից սկսել անընդմեջ թվացող պայքարը սելջուկ-թուրքերի դեմ։ Հայ-վրացական ուժերի առաջխաղացումը խափանելու և իր դիրքերը ամրապնդելու նպատակով 1195 թվականին Ատրպատականի և Գանձակի էմիր Աբուբաքրը խոշոր ուժերով ներխուժել է Հայաստան: Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտն ավարտվել է հայ-վրացական բանակի լիակատար հաղթա­նակով: Այս հաղթանակը նպաստեց Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրմանը, նաև Հայաստանի ազատագրության համար մեծ հույսեր անթանցրեց: Նույն թվականին մարտական գործողություններ են ընթացել նաև Կարո գավաթի ազատագրման համար: Ժամանակի հիշատակագիրներից մեկը հարկ է համարել արձանագրել հետևյալ փաստը. ''«գերեալ ի Վրաց գաւառն Կարնոյ, եւ վանաւրայն յաւերումի, յառ եւ ի գերութիւն մատնեցան»<ref>{{Cite book|title=Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ|last=|first=|publisher=|year=|isbn=|location=Երևան|pages=287}}</ref>:'' Կիրակոս Գանձակեցու գնահատմամաբ՝ {{Քաղվածք|«հպարտացեալ էին վիրք յաղթութեամբն, զոր յաղթեցին տաճկաց՝ յինքեանս կորզելով զբազում գաւառս Հայոց ի նոցանէ»<ref>{{Cite book|title=Կիրակոս Գանձակեցի. «Պատմություն Հայոց»|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=201}}</ref>|Կիրակոս Գանձակեցի. «Պատմություն Հայոց»}}
Նույն թվականին, երբ Զաքարե Զաքարյանը դարձել է ամիրսպասալար, բոլորովին այլ իրադրություն էր ստեղծվել: Վրաց թագավորությունը վերջնականապես հաղթահարել էր ներքին ճգնաժամը և պատրաստ էր մասնակցել աշխարհում կատարվող տեղաշարժերին: Նույն՝ 1191 թվականին, հաղթելով Ռուքն ադ-Դին Տուղրիլ III-ին՝ Խզիլ Արսլանը իրեն հռչակել է սուլթան, բայց քիչ անց սպանվել է և սկսվել է Ելտկուզյանների պատության սրընթաց անկումը: Անժառանք Խզիլ Արսլանի մահից հետո սկսվել է գահակալական կռիվները, որոնք ընթացել են Մուհամեդ Փահլավանի չորս որդիների միջը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Այս գահակալական պայքարը բացասաբար է ազդել պետության վրա, քանզի նվազել է Ելտկուզյանների դերը Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում, և զգալիորեն դյուրացրել է Հայաստանի կենտրոնական շրջանների՝ Սյունիքի, Ուտիքի և Արցախի ազատագրման գործը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Շամքորի ճակատամարտի ջախջախիչ հաղթանակից հետո, սուլթանական պետության առաջնորդ Աբուբաքրը (1195-1210) հարկադրված անցել է պաշտպանողական քաղաքականության, որը շարունակվել է նաև նրա եղբոր՝ Ուզբեկի (1210-1225) գահակալման ժամանակաշրջանում:
 
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զաքարե_Բ» էջից