«Հարկաբյուջետային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Հարկաբյուջետային (Ֆիսկալ) քաղաքականություն''', [[Տնտեսագիտություն|տնտեսագիտության]] և [[Քաղաքագիտություն|քաղաքագիտության]] մեջ հայտնի է որպես կառավարության [[Եկամուտ|եկամուտների]] (հիմնականում [[Հարկ|հարկերի]]) և ծախսումների միջոցով [[Ազգային եկամուտ|ազգային եկամտի]] վրա ազդելու մակրոտնտեսական քաղաքականություն։ Այն սկսվել է կիրառվել [[Մեծ ճգնաժամ]]ի տարիներին, երբ ''[[Laissez-faire]]'' սկզբունքն սպառեց իրեն և առաջացավ պետության միջամտության խիստ անհրաժեշտություն։ Հարկաբյուջետային և [[Դրամավարկային քաղաքականություն|դրամավարկային քաղաքականությունները]] երկու հիմնական ռազմավարություններ են, որոնք օգտագործում են [[կառավարություն]]ը և [[կենտրոնական բանկ]]ը՝ դրված տնտեսական նպատակներին հասնելու համար։ Բրիտանացի տնտեսագետ [[Ջոն Մեյնարդ Քեյնս|Ջոն Մեյնարդ Քեյնսի]] տեսություններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունի առանցքային դեր։ Ըստ քեյնսյան տնտեսագիտության՝ երբ կառավարությունը փոփոխում է հարկերի և ծախսումների մեծությունները, դա ազդում է համախառն պահանջարկի և տնտեսական ակտիվության մակարդակի վրա։ Սա թույլ է տալիս կառավարությանը նպատակադրել [[Գնաճ|գնաճը]] (տնտեսության համար օգտակար է համարվում 2-3% գնաճը) և բարձրացնել [[Զբաղվածություն|զբաղվածության]] մակարդակը։ Այս քաղաքականությունն ուղղված է նաև պահպանելու [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ի]] աճը միջինում 2-3%-ի սահմաններում, իսկ [[Գործազրկություն|գործազրկությունը]]՝ բնական մակարդակին մոտ<ref name="Kramer">{{cite web |last1=Kramer |first1=Leslie |title=What Is Fiscal Policy? |url=https://www.investopedia.com/insights/what-is-fiscal-policy/ |website=Investopedia |publisher=Dotdash |accessdate=April 26, 2019}}</ref>։ Սա նշանակում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունն օգտագործվում է բիզնես շարքի ընթացքում՝ տնտեսությունը կայունացնելու նպատակով<ref>{{cite book|last=O'Sullivan|first=Arthur|authorlink=Arthur O'Sullivan (economist)|first2=Steven M.|last2=Sheffrin|title=Economics: Principles in Action|publisher=Pearson Prentice Hall|year=2003|location=Upper Saddle River, New Jersey 07458|page=387|isbn=978-0-13-063085-8}}</ref>։
 
Հարկերի և ծախսումների փոփոխությունը կարող է ազդել մակրոտնտեսական հետևյալ փոփոխականների վրա․