«Արտաքսերքսես II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Արտաքսերքսես II''', Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Իշխել է մ.թ.ա. 404-358-ին, հաջո...
 
No edit summary
Տող 1.
'''Արտաքսերքսես II''', [[Աքեմենյաններ|Աքեմեյան հարստության]] թագավոր Իրանում: Իշխել է մ.թ.ա. 404-358-ին, հաջորդել հորը` [[Դարեհ II]] -ին: Գահակալական կռիվներում 401-ին հաղթել է եղբորը` [[Փոքր Ասիա]]յի կուսակալ [[Կյուրոս]]ին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են [[Հայաստան]]ի վրայով: 394-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև [[Սպարտա]]յի հետ պատերազմել [[Աթենք]]ի դեմ, [[Անտալկիդասի պայմանագիր|Անտալկիդասի պայմանագրով]] (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները: Այնուհանդերձ նա չի վերականգնել [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] հզորությունը: Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար: Հայաստանի սատրապ Երվանդը[[Երվանդ Բ]] ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա [[Երվանդունիներ]]ը իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ: Սպանվել է դավադրությամբ:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}