«Մասնակից:Lusine Danukh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը 'smth new'-ով
Պիտակ՝ Փոխարինում
Տող 1.
smth new
{{Italic title}}
[[File:Castle Himeji sakura02.jpg|thumb|260px|''Հանամիի'' ժամանակ զբոսախնջույք [[Հիմեձի ամրոց|Հիմեձի ամրոցի]] առջև, 2005]]
[[File:Osaka-jo Yozakura.JPG|thumb|upright|Օսակա ամրոցը]]
{{Nihongo|'''''Հանամի'''''|[[Wiktionary:花見|花見]]||"ծաղկի դիտում"}} ծաղիկների անցողիկ գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոնն է։ Ծաղիկներ ("hana") ասելով՝ գրեթե միշտ նկատի ունեն բալենին ([[սակուրա]]), իսկ երբեմն էլ սալորենի ("ume") <ref>{{cite book|url= https://books.google.com/books?id=T2blg2Kw_zcC&pg=PA12&dq=hanami#v=onepage&q=hanami&f=false|page=12|title=Introduction to Japanese culture |first= Daniel |last=Sosnoski| publisher= Tuttle Publishing|year= 1996 |isbn= 0-8048-2056-2}}</ref>։ Մարտի վերջից մինչև մայիսի սկիզբը բալենիները ծաղկում են ողջ [[Ճապոնիա|Ճապոնիայով]] մեկ<ref>{{cite web|url=http://www.weathermap.co.jp/sakura/|title=Cherry blossom forecast|publisher=Weather Map|language=Japanese}}</ref> , իսկ փետրվարի 1-ին ծաղկում են [[Օկինավա կղզի|Օկինավա]] կղզում<ref>{{cite web |url=http://www.okinawastory.jp/en/special/sakura_2011/sakura_index.html |title=Okinawa Cherry Festivals |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20110722120334/http://www.okinawastory.jp/en/special/sakura_2011/sakura_index.html |archivedate=2011-07-22 |df= }}</ref>։ Եղանակի բյուրոն ամեն տարի հայտարարում է {{Nihongo|ծաղկունքի կանխատեսումը|桜前線|sakura-zensen||"[[բալենու ծաղկման առաջնագիծը]]"}}։
 
Մեր օրերի Ճապոնիայում ''հանամին'' հիմնականում տոնում են՝ օրվա ընթացքում կամ գիշերը սակուրայի տակ զբոսախնջույքներ (պիկնիկ) կազմակերպելով։ Որոշ համատեքստերում սինո-ճապոնական տերմինը {{Nihongo||観桜|կանօ|բալենու դիտում}} օգտագործվում է փառատոների փոխարեն։ Գիշերային ''հանամին'' կոչվում է {{nihongo||夜桜|յոզակուրա||"գիշերային սակուրա"}}։ Շատ տեղերում , ինչպես օրինակ Ուենո զբոսայգում, ժամանակավոր թղթե լապտերներ են կախում ''յոզակուրան'' տոնելու համար։ Օկինավա կղզում դեկորատիվ էլեկտրական լապտերներ են կախում ծառերից էլ ավելի գեղեցիկ զարդարելու համար։
 
Ճապոնիայում գոյություն ունի նաև ''հանամիի'' ավելի հին ձևը՝ սալորենիների ծաղկունքին հետևելը։ Նմանատիպ ''հանամին'' ավելի մեծ տարածում ունի տարեցների շրջանակներում, քանի որ վերջիններս ավելի հանդարտ են տոնվում, քան սակուրայի խնջույքները, որոնց հիմնականում մասնակցում են երիտասարդները։ Սակուրայի տոնախնջույքները մարդաշատ են և աղմկոտ։
 
==Պատմությունը==
Հանամիի տոնականատրությունը շատ դարերի պատմություն ունի։ Ասում են՝ ավանդույթը սկսվել է Նարա ժամանակաշրջանում (710&ndash;794), երբ սկզբում ծաղկած սալորենին էր, որ հմայում էր մարդկանց։ Բայց մինչև Հեիան ժամանակաշրջանը (794&ndash;1185) սակուրան սկսեց ավելի մեծ ուշադրություն գրավել և նույնացվեց հանամիի հետ <ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=nHf8lxLOYsUC&pg=PA12&dq=Hanami+nara#v=onepage&q=Hanami%20nara&f=false|page=12|title=Mizue Sawano: The Art of the Cherry Tree|author= Brooklyn Botanic Garden |publisher= Brooklyn Botanic Garden|year= 2006 |isbn= 1-889538-25-6}}</ref><ref>Hoffman, Michael, "[http://www.japantimes.co.jp/text/fl20120325x1.html Sakura: Soul of Japan]", "[http://www.japantimes.co.jp/text/fl20120325x2.html Petals 'perfect beyond belief' stir poetic]", ''[[Japan Times]]'', 25 March 2012, p. 7.</ref><ref>Inoki, Linda, "[http://www.japantimes.co.jp/text/fl20120325x3.html Tracing the trees in a long national love affair]", ''[[The Japan Times]]'', 25 March 2012, p. 7.</ref>:
 
Հեիանի ժամանակաշրջանում [[Գենձի մոնոհաթարի]] նովելում հանամին առաջին անգամ նույնացվել է ծաղկած բալենուն դիտելու հետ։ Թեև [[Գլիցինիա|գլիցինիայի]] դիտման խնջույքը նույնպես նկարագրվում է, «հանամի» և «ծաղկի խնջույք» տերմինները հետագայում օգտագործվում էին՝ հղելով ծաղկած բալենու դիտումը։
 
Սակուրան ի սկզբանե տոնում էին տարվա բերքը մեծարելու համար, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելու համար։ Մարդիկ հավատում էին, որ ծառերի ներսում ապրում են [[Կամի|կամիներ]] և զոհաբերություններ էին անում։ Հետագայում նրանք փոխարինեցին զոհաբերությունները [[Սակե|սակեով]]։
 
Հեիան ժամանակաշրջանի Սագա կայսրը որդեգրեց այս ավանդույթը և ամեն տարի Կյոտոյի կայսերական արքունիքում սակուրաների տակ կազմակերպում էր ծաղիկների դիտման տոնակատարություններ։ Նուրբ ծաղիկները գովերգելու համար բանաստեղծություններ էին գրվում, որոնք փոխաբերորեն հենց կյանքն էին խորհրդանշում` լուսավորող և գեղեցիկ, բայց վաղանցիկ ու անցողիկ։ Ասում են, որ հենց սա է Ճապոնիայում հանամիի ծագման պահը։
 
Սկզբում ավանդույթին մասնակցում էին բացառապես կայսերական արքունիքի ազնվականները, բայց շուտով մասնակիցները շրջանակը ընդլայնվում է` ընդգրկելով սամուրայներին, իսկ հետո նաև հասարակ ժողովրդին։ Սակուրայի ծառերի տակ ուրախ տոնակատարությունների ժամանակ մարդիկ ճաշում էին և սակե խմում։
 
<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=wGb4zNqYj10C&pg=PA175&dq=%22hana%20yori%20dango%22#v=onepage&q=%22hana%20yori%20dango%22&f=false |page=175|title=Japanese Proverbs and Sayings |first= Daniel Crump |last=Buchanan |publisher= University of Oklahoma Pres|year= 1973 |isbn= 0-8061-1082-1}}</ref><ref>{{cite book|url= https://books.google.com/books?id=qQPWtyEP23kC&pg=PA41&dq=%22HANA+YORI+DANGO%22&hl=en#v=onepage&q=%22HANA%20YORI%20DANGO%22&f=false |page=41|title=Tigers, Devils, and Fools: A Guide to Japanese Proverbs |first= Edward |last=Trimnell |publisher= Beechmont Crest Publishing|year= 2004 |isbn= 0-9748330-2-9}}</ref>
 
''"Դիակները թաղվում են բալենիների տակ"'' հայտնի ասույթ է հանամիի մասին, որը տարածվել է Մոտոձիրո Կաջիի 1925 թվականի "Բալենիների տակ" պատմվածքի հրապարակումից հետո։
 
<gallery widths="130" heights="145">
Պատկեր:Hana No En.jpg|«Ծաղկած բալենու տակ», հեղինակ՝ Կունիսադա (1852)
Պատկեր:Cherry Blossom Viewing Picnic, ca. 1624-1644, 39.87.jpg|''Cherry Blossom Viewing Picnic'' 1624–1644, Էդո ժամանակաշրջան, թղթի վրա թանաք, գույն և ոսկեգույ տերև, [[Բրուքլինի թանգարան|Բրուքլին թանգարան]]
Պատկեր:Yasui tenjinyama hanami.jpg|Հանամին Օսակայում։ Մարդիկ երգելով, պարելով, սնունդով և սակեով դիտում են ծաղկած ծառերի։ Հիրոշիգե (1834)
Պատկեր:Chiyoda Ooku Hanami.jpg|Աղջիկները Էդո դղյակում հիանում են ծաղկած բալենիներով, Տոյոհարա Չիկանոբու (1894)
Պատկեր:Rukujogosho hanami.jpg|Երեկոյան խնջույք Ռոկուջո դղյակում, հեղինակ՝ Կունիսադա (1855)
</gallery>
 
==Տոնը այսօր==
Ճապոնացիները շարունակում են հանամիի ավանդույթը` մեծ խմբերով հավաքվելով ծաղկող ծառերի մոտ։ Հազարավոր մարդիկ գնում են զբոսայգիներ, որպեսզի տոնեն ծաղկող ծառերի տակ, և հաճախ այս խնջույքները տևում են մինչև ուշ գիշեր։ Ճապոնիայի տարածքի կեսից ավելիում ծառերը ծաղկում են դպրոցների մեկնարկի հետ զուգահեռ, այնպես որ հաճախ նախամուտի խնջույքները համընկնում են հանամիի հետ։ Սովորաբար մարդիկ գնում են այգիներ, հարմար տեղեր պահում, որպեսզի հանամին տոնեն ընտանիքի, ընկերների և կոլեգաների հետ։ Տոկիոյի նման քաղաքաներում շատ տարածված է տոնախմբություններ ունենալ նույնիսկ գիշերը։
 
Բալենիների ծաղկումը շատ կարճ է տևում, սովորաբար ոչ ավելի քան երկու շաբաթ։ Լրատվամիջոցները ուշադիր հետևում և մանրամասն լուսաբանում են տոնը ողջ ընթացքում, որը հարավից շարժվում է դեպի հյուսիս <ref>{{cite book |last= Akasegawa |first= Genpei | authorlink= Genpei Akasegawa |year=2000 | title= Sennin no sakura, zokujin no sakura: Nippon kaibo kiko |language= Japanese |publisher= JTB Nihon Kotsu Kosha Shuppan Jigyokyoku |isbn= 978-4-533-01983-8 |quote=As cherry blossom front comes up, the whole Japan goes into a war; we just can't sit home and let it go.|url=http://www.ktv.co.jp/hanami/2005/daily/050420.html |location=Osaka Seikei University, [[Kyoto]], Japan }}</ref>։ Հանամիի տոնախմբությունները սովորաբար ներառում են ուտեստներ, խմիչք և երաժշտություն` թե՛ նվագել, թե՛ լսել։ Տոնի առթիվ հատուկ օրվա կերակուրներ են պատրաստում, ինչպես օրինակ «դանգո» և «բենտո», իսկ սակեն տոնի խմիչքն է համարվում։
 
<gallery>
Պատկեր:"TORINUKE" in 201604 003.JPG|Հանամին Թունելի միջով, Օսակա, 2016
Պատկեր:Bunkyo-tokyo-japan-hanami-april2015.ogv|Հանամի, զբոսախնջուքի մասնակիցները, Բունկյո, 2015
Պատկեր:Maruyama Koen hanami.jpg|''Հանամին'' Մարույամա զբոսայգում, Կյոտո, 2014
Պատկեր:Kamogawa hanami.jpg|Կամո գետի ափին տոնվող հանամիի խնջույքներ, 2005
Պատկեր:Yozakura20190324.jpg|Ծաղկած բալենին գիշերով, նկարը արված է մարտի 24-ին, 2019 թվական, Շիոմիզակա բլուր, [[Տոկիո]]
</gallery>
 
==Տոնը Ճապոնիայից դուրս==
[[File:Chblossomfest.JPG|thumb|left|Ծաղկած բալենու միջազգային փառատոնը, Մակոն, [[Ջորջիա]], ԱՄՆ]]
Հանամիի փոքր տոնակատարություններ տեղի են ունենում [[Թայվան|Թայվանում]], [[Կորեա|Կորեայում]], [[Ֆիլիպիններ|Ֆիլիպիններում]], [[Չինաստան|Չինաստանում]] <ref>{{cite web | url=http://english.seoul.go.kr/today/news/event/1243608_3328.html | title=''Spring flower festival events'' | publisher=[[Seoul]] Metropolitan Government | accessdate=August 18, 2007 | deadurl=yes | archiveurl=https://web.archive.org/web/20090202003621/http://english.seoul.go.kr/today/news/event/1243608_3328.html | archivedate=February 2, 2009 | df= }}</ref>։
 
[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում նույնպես հանամին տարածում է գտել։ 1912 թվականին Ճապոնիան ԱՄՆ-ին 3000 սակուրայի ծառ նվիրեց տոնելու համար ազգերի բարեկամությունը։ Այս ծառերը տնկվեցին [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգթոնում]], իսկ դեռ 1965 թվականին 3,800-ն էին նվիրել <ref>{{cite web |url=http://www.nps.gov/cherry/cherry-blossom-history.htm |title=HISTORY OF THE CHERRY TREES |publisher=National Park Service, United States }}</ref>։ Այս սակուրաները շարունակում են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, և ամեն տարի Բալենիների ծաղկման ազգային տոնը նշվում է, երբ վաղ գարնանը ծառերը ծաղկում են<ref>{{cite web | url=http://www.nationalcherryblossomfestival.org/ | title=National Cherry Blossom Festiva | publisher= Official Site | accessdate=August 16, 2007 }}</ref>։
 
 
 
[[Բրուքլին|Բրուքլինում]]` [[Նյու Յորք|Նյու Յորքում]], բալենու ծաղկման ամենամյա տոնը նշում են մայիսին Բրուքլինի բուսաբանական այգում<ref>{{cite web|url=http://www.bbg.org/abo/pressroom/special/2007/2007hanami.html |title=''Brooklyn Botanic Garden Celebrates Hanami'' |publisher=Brooklyn Botanic Garden, Brooklyn, New York |accessdate=August 17, 2007 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20070808145320/http://www.bbg.org/abo/pressroom/special/2007/2007hanami.html |archivedate=August 8, 2007 }}</ref> ։ Այս տոնը նշում են 1981 թվականից սկսած, և այն դարձել է այգու ամենահայտնի միջոցառումներից մեկը։ Նմանատիպ տոնակատարություններ նաև անցկացվում են [[Ֆիլադելֆիա|Ֆիլադելֆիայում]] <ref>{{cite web | url=http://jasgp.org/sakura/ | title=''Subaru Cherry Blossom Festival of Greater Philadelphia'' | publisher= Japan America Society of Greater Philadelphia, [[Philadelphia|Philadelphia, Pennsylvania]] | accessdate=August 17, 2007 }}</ref> և ԱՄՆ-ի շատ այլ հատվածներում։
 
ԱՄՆ-ում սակուրայի ամենամեծ այգին գտնվում է [[Նյու Ջերսի|Նյու Ջերսիի]] այգում, որի 18 տեսակի ավելի քան 5,000 բալենիները ամենամյա բալենու տոնին գրավում են 10,000 այցելուների<ref>{{ cite web | url=http://www.essexcountyparks.org/parks/branch-brook-park/faqs | title=Branch Brook Park FAQs | accessdate=March 26, 2016 }}</ref><ref>{{cite news|last1=Di Ionno|first1=Mark|title=The story behind Branch Brook Park's cherry blossom trees|url=http://www.nj.com/news/index.ssf/2016/03/the_story_behind_branch_brook_parks_cherry_blossom.html|accessdate=9 February 2018|work=The Star-Ledger|date=27 March 2016}}</ref> ։
 
Հանամին նաև տոնում են որոշ եվրոպական երկրներում։ Օրինակ` [[Ֆինլանդիա|Ֆինլանդիայում]] մարդիկ հավաքվում են, որպեսզի տոնեն հանամին [[Հելսինկի|Հելսինկիում]]։ Տեղի ճապոնացիները և ճապոնական ընկերությունները նվիրաբերել են 200 բալենիներ։ Այս բալենիները սովորաբար ծաղկում են մայիսի կեսերին։
 
[[Հռոմ|Հռոմում]]` [[Իտալիա|Իտալիայում]], հանամին տոնում են Էուր այգում, որտեղի բազմաթիվ բալենիները 1959 թվականին Ճապոնիան նվիրել է Իտալիային<ref>{{cite web|url=http://www.rerumromanarum.com/2015/04/passeggiata-del-giappone.html|title="Passeggiata del Giappone"}}</ref>։
 
Շվեդիայում ամեն տարի տոնը նշում են Ստոկհոլմում, որտեղ շատերն են հավաքվում հանամին տոնելու [http://sivertlindblom.se/folio/offentliga-arbeten/exteriorer/kungstradgarden-norra-delen-1997-98/ <nowiki>[22]</nowiki>] [http://sivertlindblom.se/hanami-korsbarsblomningen-i-kungstradgarden/ <nowiki>[23]</nowiki>]։
 
*
*
*
 
==Հղումներ==
{{Reflist|30em}}
 
==Արտաքին հղումներ==
{{Commons category|Hanami}}
*[http://www.jasgp.org/cherryblossomfestival Hanami in Philadelphia! Information on the Subaru Cherry Blossom Festival of Greater Philadelphia]
*[http://watch.opb.org/video/2334984303/ Hanami] Documentary produced by [[Oregon Field Guide]]
*[http://www.japanzine.jp/article/jz/1093/field-guide-to-japan-hanami-fun-facts ''Hanami Fun Facts''] &mdash; ''Japanzine:Field Guide to Japan'' by Zack Davisson
*[http://www.japanzine.jp/article/jz/1082/hanami-manners-101 ''Hanami Manners 101''] &mdash; ''Japanzine'' by Emily Millar
*[http://www.kyotoview.com/ ''Kyotoview''] &mdash; ''Hanami In Kyoto
*[https://sakura.weathermap.jp/en.php ''Cherry Blossom Forecast''] Yearly map of blossoms in Japan
 
[[Category:Cherry blossom]]
[[Category:Festivals in Japan]]
[[Category:Hanami spots of Japan]]
[[Category:Flower festivals]]
[[Category:Spring festivals]]
[[Category:Articles containing video clips]]
[[Category:Flower festivals in Japan]]
[[Category:Cherry blossom festivals]]