«Արտաքսերքսես I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Արտաքսերքսես I''' , Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Գահակալել է մ.թ.ա. 465-424-ի...
(Տարբերություն չկա)

11:09, 6 փետրվարի 2012-ի տարբերակ

Արտաքսերքսես I , Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Գահակալել է մ.թ.ա. 465-424-ին, հոր` Քսերքսես թագավորի, և ավագ եղբոր` գահաժառանգ Դարեհի, պալատական դավադրությամբ սպանվելուց հետո: 465-462-ին պատերազմել է թագապահանջ եղբոր` Վստասպի, դեմ և, հաղթելով նրան, միանձնյա իշխել: Շարունակել է պատերազմը Հունաստանի դեմ, 454-ին Նեղոսի գետաբերանում խորտակել աթենական նավատորմիղը: Սակայն 449-ին Սալամինի ճակատամարտում պարտվել է և ճանաչել Փոքր Ասիայի հունական քաղաքների անկախությունը: Թաղվել է Նակշ-ի-Ռուստեմում: