«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Զ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
== Զաքարե Բ ==
=== Կենսագրական ===
Հոր՝ ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, վրաց թագուհու կողմից նշանակվել է Հայ-վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսպասալար: [[1203]] թվականին, Թամար թագուհուց ստացել է նաև [[Վրաստան]]ի պետության մանդատորթուխուցեսի (արքունի կնքապահ և [[Թամար (վրաց թագուհի)|թագուհու]] թիկնազորի պետ)՝ դառնալով վրաց Բագրատունիների պետության ազդեցիկ դեմք: Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ Իվանե Զաքարյանի (1191 թվականից՝ մսախուրթուխցես. արքունի մեծ վեզիր) հետ ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել սելջուկյան ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանները ազատագրելու համար: Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, Շիրակը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Կարսը, Բասենը և այլն, մտել են Զաքարյան իշխանապետության մեջ: 1199 թվականի՝ Անիի վերջնական ազատագրումից հետո, Հայաստանի դարավոր այս մայրաքաղաքը դարձել է ամրապնդված և հզոր Զաքարյան իշխանապետության կենտրոն: Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև Կիլիկիայի հայկական պետությունում: Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել Լևոն Բ թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թվական) և Անիի (1207 թվական) ժողովները: Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը:
Հոր՝ ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի մահից հետո՝ [[1190]] թվականին, նշանակվել է Հայ-վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսպասալար: [[1203]] թվականին, Թամար թագուհու իշխանության օրոք ստացել է նաև [[Վրաստան]]ի պետության մսախուրթուխուցես։