«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Գաֆէսճեան Արուեստի Կեդրոն}}
No edit summary
Տող 8.
== Պատմություն ==
[[Պատկեր:Cascade in 1970s.jpg|left|300px|Կասկադը 1970-ականներին]]
Այս [[Կասկադ|ճարտարապետական կասկադ ոճով]] կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես [[Կասկադ համալիր]]։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը [[Ճարտարապետություն|ճարտարապետ]] [[Ալեքսանդր Թամանյան]]ն է ([[1878]]-[[1936]] թթ.)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև [[1970]]-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ [[Ջիմ Թորոսյան]]ի կողմից։ [[Կասկադ|Կասկադ ոճի]] թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։
 
Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց [[1980]]-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց [[1988]] թվականին Հայաստանում տեղի ունեցած [[Սպիտակի երկրաշարժ|երկրաշարժի]] և [[1991]] թվականին [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և [[ՀՀ կառավարություն|Հայաստանի Հանրապետության կառավարության]] հետ, [[2002]] թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։
Տող 27.
 
== Սրահներ ==
* «Խանջյան» սրահ, 250 ք. մ. մակերեսով ընդարձակ սրահում է գտնվում մեծանուն [[հայ]] [[Նկարչություն|նկարիչ]] [[Գրիգոր Խանջյան]]ի մոնումենտալ որմնանկարը, որը պատկերում է հայոց պատմության կարևորագույն էջերը՝ «Հայոց այբուբենի ստեղծումը» (1992-1994 թթ.), «Վարդանանց ճակատամարտը» (1995-1998 թթ.) և «Հայաստանի վերածնունդը» (1998-2000 թթ.):
* «Պարտեզի հարթակներ», շատրվաններով, ցայտաղբյուրներով և հրաշալի ծաղկաթմբերով ձևավորված հարթակներ՝ [[Երևան]]ի և [[Արարատ լեռ]]ան համայնապատկերով։
* «Հատուկ միջոցառումների սրահ», գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Երևան՝ [[Արարատ լեռ]]ան գեղատեսիլ համայնապատկերով։ Հատուկ միջացառումների սրահը համապատասխանում է դասախոսությունների, կինոփառատոների, կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպման համար։