«Ասորերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեզու}}
'''Ասորերեն''', [[արամեերեն]]ի բարբառներից մեկը, որը մ.թ.ա. [[II դար]]ում դարձել է գրական լեզվի հիմք։ Տարածված է եղել Միջագետքի հս-արլ-ում։ Ասորական սկզբնական գիրը՝ էստրանգելոն, որը ծագել է արամեականից (պալմիրյանի միջնորդությամբ), V դար հետո հանդես է գալիս երկու տարատեսակով՝ արմ. կամ «հակոբիկյան» և արլ. կամ «նեստորյան»։ Ասորական գրականության, առավելապես քրիստոնեական-դավանաբանական գրականության ծաղկման շրջանն ընդգրկում է III—VII դդ.։ VIII դ. սկսած Ասորերենը իր դիրքերը զիջում է [[արաբերեն]]ին՝ կենդանի խոսքի և նույնիսկ գրականության մեջ աստիճանաբար արտամղվելով նրա կողմից։ XIII դ. հետո դարձել է միայն կրոնական ծիսակատարությունների լեզու։ Ասորերեն ասելով այժմ հասկանում են արամեերենի կենդանի բարբառները (խոսողների թիվը՝ շուրջ 300.000), որոնք տարածված են [[Իրան]]ում, [[Իրաք]]ում, [[Թուրքիա]]յում, [[Սիրիա]]յում, [[Սովետական Միություն]]ում (հատկապես՝ [[Կովկաս]]ում)։ Հայտնի են Տուր-Աբղինի («Տուրոյո») և Ուրմիայի բարբառները, որոնցից երկրորդի հիման վրա XIX դ. 40-ական թթ. սկսել է կազմավորվել ժամանակակից գրական ասորերեն։ Օգտագործվում է ասորական գիրը։ Ասորական ժամանակակից բարբառները բնութագրվում են կրկնակ բաղաձայնների պարզեցման, կոկորդայինների ու երախայինների կորստի, բայի ժամանակային խոնարհման զարգացման միտումներով ևն։ [[Հայերեն]]ը երկար ժամանակ շփման մեջ է եղել ասորերենի հետ։ [[Հայաստան]]ում մինչև հայ գրերի գյուտը տարածված են եղել ասորատառ դպրոցներ, իսկ հետո նկատվել է Ասորերենի գրական ազդեցությունը։ Ասորերենից հայերենի կատարած փոխառությունների թիվը 200-ից անցնում է, որոնցից են՝ առնետ, աքսոր, զույգ, խանութ, խավիծ, ծրար, կաթսա, կողով, հաշիվ, ձեթ, ղեկ, մանգաղ, շղթա, շուկա, քարոզ, քահանա և այլն։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Հայաստանի լեզուներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասորերեն» էջից