«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  11 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Հեղափոխականների հաղթանակից հետո թագավորը վերադարձավ Լիսաբոն, սակայն նրա որդին՝ Պեդրուն, շարունակեց մնալ [[Ռիո դե Ժանեյրո]]յում։ Հաջորդ տարի Պորտուգալիայի կառավարությունը փորձեց Բրազիլիայում վերականգնել [[Գաղութարարություն|գաղութային վարչակարգը]], սակայն բրազիլացիներն անդրդվելի էին։ Արքայորդի Պեդրուն կարճ ժամանակահատվածում կարողանում է ստանալ բրազիլական ազդեցիկ խավի մեծամասնության աջակցությունը և նույն տարում Բրազիլիան հռչակում է անկախ պետություն։ Այսպիսով՝ Հարավային Ամերիկայում պորտուգալացիների միակ հենակետը մնում է [[Սիսպլատինա]]ն (գտնվում է մերօրյա [[Ուրուգվայ]]ի տարածքում): Բրազիլիայի միջազգային ճանաչման գործընթացն ավարտվում է [[1825]] թվականին՝ երբ [[Պեդրու I (Պորտուգալիայի թագավոր)|Պեդրու I-ը]] հորից թագ է ստանում։ Այնուամենա կորտեսների ընդունած առաջադիմական բարեփոխումների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։
 
Հաջորդիվ սկսվում է [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820]] թվականին Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824]] թվականին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրական միապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834]] թվականին Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836]] թվականին վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842]] թվականին դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ,` աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։
 
=== Պորտուգալիան՝ սահմանադրական միապետություն ===
[[1975]] թվականի [[ապրիլ]]ին տեղի է ունենում սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվում են կառավարական կոալիցիայի հաղթանակով։ [[1976]] թվականի [[ապրիլ]]ին ընդունվում է [[Պորտուգալիայի սահմանադրություն|հանրապետության սահմանադրությունը]], որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։
 
=== Մեխակների հեղափոխություն և Պորտուգալիայի եվրաինտեգրման գործընթաց ===
[[Պատկեր:25_Abril_1983_Porto_by_Henrique_Matos_01.jpg|մինի|283x283փքս|Դրված [[մեխակների հեղափոխությունից]], [[ապրիլի 25]], [[1983]], [[Պորտու]]]]
Պորտուգալիան շարունակում է ղեկավարվել ազգային խորհրդի կողմից մինչև [[1976]] թվականի օրենսդրական ընտրությունները։ Այդ ընտրություններում հաղթանակ է տանում [[Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցություն|սոցիալիստական կուսակցությունը]], որի առաջնորդ [[Մարիու Սուարեշ]]ը [[հուլիսի 23]]-ին դառնում է սահմանադրական կառավարության ղեկավար (վարչապետ): Մարիու Սուարեշը պաշտոնավարում է մինչև [[1978]] թվականը, սակայն [[1983]] թվականին կրկին վերընտրվում է այդ պաշտոնում (այս անգամ կառավարում է մինչև [[1985]] թվականը): Սուարեշը փորձում է վերականգնել փլուզված տնտեսությունը՝ զարկ տալով արդյունաբերության ճյուղերի զարգացմանը։ Նրա օրոք Պորտուգալիայում տեղի է ունենում արմատական հեղափոխություն, որը փոխում է պորտուգալացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ 1977 թվականին սկսում են բանակցությունները Պորտուգալիայի և [[Եվրոպական տնտեսական համագործակցություն|Եվրոպական տնտեսական համագործակցության]] (ԵՏՀ) միջև։ Այս ժամանակաշրջանի [[Պորտուգալիայի արտաքին քաղաքականություն]]ը ձևավորվում է [[նեոլիբերալիզմ]]ի և [[սոցիալիզմ]]ի հավասարակշռության պայմաններում։