«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 207.
[[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] վերելքի առջև առկախ գերակա խնդիրը անվտանգության հիմնահարցն էր։ [[Արտաշեսյանների թագավորություն|Տիգրանյան Հայքի]] [[Պետական կարգ|պետական համակարգում]] իր ուրույն դերն ու նշանակությունն ուներ բանակը, որով Հայոց թագավորությունը դիմագրավում էր արտաքին մարտահրավերներին և կարողանում իր ազդեցությունը սփռել տարածաշրջանում։ Տիգրան Մեծն իր պապուց՝ [[Արտաշես Բարեպաշտ|Արտաշես Բարեպաշտից]] արդեն իսկ ժառանգել էր կայուն և մարտունակ բանակ, որը բաժանված էր չորս կողմնապահ զորավարությունների։ Տիգրան Մեծը գահին բազմելուն պես ձեռնամուխ է լինում նոր ռազմական բարեփոխումների անցկացմանը, որոնց արդյունքում էլ [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների թագավորության]] զինված ուժերի զինվորները համալրվում են նոր տեսակի զենքերով, բարձրանում է մարտունակությունը, իսկ բանակի թվաքանակը մեծանում է։
 
[[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակը կոչվում էր զորանամակ։ Ըստ զորանամակի՝ Տիգրան Մեծը միայն բուկ հայկական հողերի ռազմական ներուժի շնորհիվ մարտադաշտ է դուրս բերել շուրջ 120 հազար զինվոր։ Աշխարհակալական նվաճումներից հետո Տիգրանի բանակի թվակազմն ավելացել է՝ ի շնորհս Տիգրանին հավատարմության երդում տված նվաճյալ տարածքների ենթակա թագավորների տրամադրած զորաբանակների։ [[Հայ-հռոմեական պատերազմ|Հայ-հռոմեական պատերազմների]] ժամանակահատվածում [[Արածանիի ճակատամարտ|Արածանիի ճակատամարտի]] կապակցությամբ [[Լյուցիոս Լուկուլլոս|Լուկուլլոսի]]՝ [[Սոնատին|Սենատին]] ուղարկած զեկույցից պարզ է դառնում, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ Այս թիվը հիշատակել են նաև հունահռոմեական հեղինակները, ովքեր նշում են նաև հայոց զորատեսակների անվանումները։ Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ Տիգրանյան բանակի գլխավոր հարվածային ուժը եղել է ծանր հեծելազորը՝ փառապանծ հայոց այրուձին, որը ահ ու սարսափ էր ներշնչում բազմաթիվ հակառակորդների շրջանում։ Հռոմեացի պատմիչ [[Պլուտարքոս|Պլուտարքոսը]] գրում է հետևյալը․{{քաղվածք|Հիրավի, նա ուներ քսան հազար պարսավորներ և աղեղնավոր, հիսունհինգ հազար այրուձի, որից տասնյոթ հազարը զրահավորված էին, հարյուր հինգ հազար ծանրազեն հետևազոր՝ տարբեր թվաքանակ ունեցող զորատեսակներում դասավորված։ Այս ամենին գումարան երեսունհինգ հազար սակրավորներ, որոնք զբաղված էին ճանապարհներ անցկացնելով, կամուրջներ կառուցելով, գետեր մաքրելով, փայտահատությամբ և այլ կարգի աշխատանքներով, որոնց դասավորեցին զրնվորների շարքերի հետևում՝ բանակին տալով ավելի ազդեցիկ տեսք և, միաժամանակ, ավելացնելով նրա հզորությունը|Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ}}
 
Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ Այս թիվը հիշատակել են նաև հունահռոմեական հեղինակները, ովքեր նշում են նաև հայոց զորատեսակների անվանումները։ Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ Տիգրանյան բանակի գլխավոր հարվածային ուժը եղել է ծանր հեծելազորը՝ փառապանծ հայոց այրուձին, որը ահ ու սարսափ էր ներշնչում բազմաթիվ հակառակորդների շրջանում։ Հռոմեացի պատմիչ [[Պլուտարքոս|Պլուտարքոսը]] գրում է հետևյալը․{{քաղվածք|Հիրավի, նա ուներ քսան հազար պարսավորներ և աղեղնավոր, հիսունհինգ հազար այրուձի, որից տասնյոթ հազարը զրահավորված էին, հարյուր հինգ հազար ծանրազեն հետևազոր՝ տարբեր թվաքանակ ունեցող զորատեսակներում դասավորված։ Այս ամենին գումարան երեսունհինգ հազար սակրավորներ, որոնք զբաղված էին ճանապարհներ անցկացնելով, կամուրջներ կառուցելով, գետեր մաքրելով, փայտահատությամբ և այլ կարգի աշխատանքներով, որոնց դասավորեցին զրնվորների շարքերի հետևում՝ բանակին տալով ավելի ազդեցիկ տեսք և, միաժամանակ, ավելացնելով նրա հզորությունը|Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ}}
 
== Տիգրան Մեծի քաղաքաշինական գործունեություն ==