«Ասկերան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 73.
 
== Պատմություն ==
Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ասկերանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-1789), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումն Ասկերանը գյուղ էր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] Շուշիի գավառում։ [[1978]] - [[1991]] թթ. [[Ադրբեջանական ԽՍՀ]]-ի [[Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ]]ի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ [[1991]] թ. [[Արցախ|Արցախի Հանրապետության]] [[Ասկերանի շրջան]]ի կենտրոնը։ 1988 թ-իթվականի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասերկանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990 թվականին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան). որոնց հիմքի վրա կազմավորվել է Ասկերանի ՊՇ։
Ասկերանի ջոկատն առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին․ զոհվել է 37 ազատամարտիկ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասկերան» էջից