«Նավասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Սյունիքի մարզ ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1.
{{միացնել|Տապանասար}}
{{Տեղեկաքարտ Լեռ}}
'''Նավասար''', ''Տապանասար'', [[Կապուտջուղ]]ի արևմտյան կողմի լեռնագագաթը։ Բարձրությունը՝ 3906 մ։ Նրա լանջերից է սկիզբ առնում [[Մեսրոպավան (գետ)|Մեսրոպավան]] գետակը։ Նավասարի մերձակա [[Կռնակոչ]] (կամ Կռվանկոչ), [[Ղազարի սար]], Սարի Սուրբ Նշան, Ալանգեազ, [[Գալիս եմ, Գալիս եմ]], Ծակ քար լեռները դեռևս հեթանոսական շրջանում եղել են պաշտամունքի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք [[ավանդություն]]ները, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի [[Բնակչություն|բնակչության]] շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակատեղիներ և կապված էին հայկական իրականության հետ։ Ավանդության համաձայն, Նավասարի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված [[Գողթն]]ի [[Մեսրոպավան]] (Մասրեվան) գյուղում մինչև քրիստոնեական վանքի կառուցումը [[Մեսրոպ Մաշտոց]]ը իր աշակերտների հետ շուրջ 17 տարի բնակվել է [[Կռնակոչ]]ի բնական անձավներից մեկում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Նավասարը հետաքրքիր հուշարձան է նաև սարն ի վեր մեծ ու փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և Խաչի աղբյուրի ու Գժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, եղջերու, արջ, կինճ, օձ, կարիճ և այլն, որոնք համապատասխանում են Կապուտջուղի կենդանական կազմին։ Էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայլերի, թակարդների, օղապարանների, նետ ու աղեղի, երկրաչափական զանազան նշանների տիեզերական և այլ պատկերացումներին վերաբերող պատկերները։ Նավասարի ժայռապատկերները ժամանակագրական առումով, քանդակման եղանակով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող [[Ջերմաջուր]], [[Ուղտասար]], ինչպես և [[Որոտան]], [[Արփա]] գետերի ակունքների մերձակա լեռնապարերի, [[Գեղամա լեռներ]]ի, [[Արագած]]ի, զուգահեռաբար՝ [[Անդրկովկաս]]ի, [[Սիբիր]]ի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ.թ.ա. [[Մ. թ. ա. 5-րդ հազարամյակ|5]]—[[Մ. թ. ա. 2-րդ հազարամյակ|2-րդ]] [[հազարամյակ]]ներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նավասար» էջից