«Օգնության քննարկում:Ողջույն, նորեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Թոյլ տուեք նկատել մի շատ կարևոր մոլորութիւն ձեր տուած խորհրդի մէջ. KDWIN-ի վերաբերեալ։ KDWIN-ն ամէնևին լաւագոյն ձևը չէ հայերէն գրելու համար։ Լաւագոյն ձևը Windows-2000—ի, կամ Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը գործարկելն է։ Այցելէք http://www.armunicode.org/en/ կամ http://www.armunicode.org/ru/, որպէսզի ստանաք ցուցումներ (անգլերէնով կամ ռուսերէնով) թէ ինչպէս անել դա։ Այսօրուայ օրով հայերէն խօսօղները դեռ չունեն հնարաւորութիւն հայերէն գրելու բացատրութիւններն իրենց մայրենիով ստանալ։ KDWIN—ը խցկւում է իրէն չվերաբերուող տեղեր և իրեն կամաեականութիւններ է թոյլ տալիս (օրինակ իմ համակարգչի վրայ, վերացրեց Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը)։
 
----
Ողջունում եմ ձեր այցելությունը Վիքիփեդիա կայք և կոչ եմ անում գրել հետաքրքիր և իմաստալից հոդվածներ։Կայքում որևէ հոդված գրողներից առայժմ հիմնականում երկուսն են եղել` ես և Toxic-ը, և Սահակ-ը։ Բայց հիմնականում ես և Toxic-ը։Այնպես որ ձեր բոլոր դիտողությունները կարող են վերաբերվել իմ կամ Toxic-ի գրական ընդվզումներին, որը չգիտես ուր է կորել։ Արդեն երկար ժամանակ է չի գրում։
 
 
Ընդունում եմ ուղղումները և հրավիրում լրացնել ու շարունակել հոդվածները, որոնց մեծ մասն առայժմ միայն նախագծված են։ Ես չեմ փորձի որևէ ուղղագրական ուղղում կատարել։ Եթե ձեզ հարմար է գրել արևմտահայերեն ուղղագրությամբ, գրեք արևմտահայերեն։ Ես ուզում եմ, որ հնարավորինս շատ թվով մարդիկ, հնարավորինս շատ հոդվածներ գրեն։ Ուշադրություն դարձրեք "1000 հոդվածներ, որոնք կարևոր են բոլոր հանրագիտարանների համար" ցանկի վրա։ Ավելացրեք այն ցանկության դեպքում։ Ես ձեզ նման պատահական այցելու եմ եղել և տեսնելով, որ թեև հնարավորությունը ստեղծված է, ուշադրություն դարձրեք` ոչ հայերի կողմից, սակայն այն չի օգտագործվում արդեն գրեթե երեք տարի։ Ուստի ուղղորդվելով ազգային արժանապատվության ընդվզումով սկսեցի գրել։ Սակայն հասկանալի է, որ ժամանակը շատ քիչ է, իսկ անելիքները բազմաթիվ, այդ թվում և առաջին հերթին անձնական անելիքները, ուստի գրեթե երկու ամիս կայքին նվիրելուց հետո ստիպված եղա պակասեցնել այստեղ անցկացրածս ժամանակը, քանի որ տուժում են իմ մյուս գործերը ։Ամեն դեպքում բարի գալուստ ։Գրեք համարձակորեն և ուղղեք, եթե սխալ եք տեսնում, կամ գտնում եք, որ կարող եք ավելի լավ գրել։
 
--[[User:Lilith|Lilith]] 20:24, 9 մայիսի, 2005 (UTC)
1906

edits