«Նետաբույս եռատերև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ գերկատեգորիզացում, ունենք ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր/կենդանիներ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
'''Նետաբույս եռատերև''' ({{lang-lat| Sagittaria trifolia L.}}), [[հովվափողազգիներ]]ի (''Alismataceae'') ընտանիքի բազմամյա, [[Երկշաքիլավորներ|երկշաքիլ]], կոճղարմատավոր մոլախոտ, որը գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքում]]։ Ջրային բույս է, աճում է հիմնականում ճահիճներում ու բրնձի դաշտերում, նաև խոնավ, գերխոնավ և ճահճացման ենթակա հողերում։ Բույսը շատ խոնավասեր է։
 
== Նկարագրություն ==
Բազմամյա, գեղազարդային, դեղատու, առանց լողացող և ստորջրյա տերևների ջրային կամ ճահճային բույս է, որն ունի ստորգետնյա պալարանման կոճղարմատ։ Վերջրյա տերևները նետանման են, նեղ բլթակներով։ [[Ծաղկաբույլ]]ը պարզ կամ թույլ ճյուղավորված է, պսակաթերթերը՝ սպիտակ, փոշանոթները՝ դեղին։ Պտղիկները հակաձվաձև են, լայնթևավոր, կտրատված եզրերով և կարճ, սուր, թեք կտուցով<ref name=":1" />։ Կոճղարմատ բավականին հաստ ու կարճ է։ Աճում է մինչև ամառվա վերջ և սննդանյութեր կուտակում։ Այնուհետև մինչև ձմեռումը առաջացնում է սողացող երկար ստորգետնյա ընձյուղներ։ Բույսն իր ծայրին կրում է պալարանման գոյացումներ՝ բողբոջներ, որոնցից թե՛ ստորգետնյա և թե՛ վերգետնյա օրգաններն են առաջանում։ Ցողունները անտերև են՝ մինչև 100 սմ բարձրությամբ։ Ցողունահանգույցներն իրենց վրա կրում են տերևաթեփուկներ, որոնցից դուրս են գալիս ծաղկափթթությունները։ Ունի նետաձև, կոթունավոր տերևներ։ Ծաղկակիր [[ցողուն]]ի վերին մասում տեղավորված են արական, իսկ ներքին մասում՝ իգական ծաղիկները, որոնք հիմնականում սպիտակ են։ Պտուղը լայն-եռանկյունաձև, թևավոր սերմիկ է<ref name=":0" />։
 
Կազմակերպելով և′ վերգետնյա, և′ ստորգետնյա բավականին հզոր զանգված՝ այն ոչ միայն ուժեղ ճնշում է մշակովի բույսերին, այլև թեկուզ բավարար խոնավության դեպքում խիստ չորացնում է հողը<ref name=":0" />։
 
== Տարածվածություն ==
Տող 25.
[[Կատեգորիա:Ծածկասերմեր]]
[[Կատեգորիա:Հովվափողազգիներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր]]
[[Կատեգորիա:Մոլախոտեր]]