«Վազգեն Ամիրբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931 թվականից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ֆրոնտումճակատում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-1940 թվականներին եղել է «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթի բաժնի վարիչ, 1940-1944 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949 թվականներին՝ «[[Սովետական Հայաստան (թերթ)|Սովետական Հայաստան]]» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ [[Լենինական]]ի «[[Բանվոր (թերթ, Լենինական)|Բանվոր]]» քաղաքային թերթի խմբագիր։ 1953 թվականին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974 թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ]]ում՝ որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976 թվականներին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 40}}</ref>:
 
== Վ. Ամիրբեկյանի երկերի մատենագիտություն ==