«Հելլենիստական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման հակասությունները պայմանավորել են հելլենիստական արվեստի հակասականությունը։ Այդ արվեստի մեջ միավորվում են մտահայեցողությունն ու արտահայտչականությունը, սկեպտիցիզմն ու հուզականությունը, եղերերգականությունն ու խոր դրամատիզմը, արխաիկացումն ու նորարարությունը։ Ակնհայտ են եղել ալեքսանդրիական, պերգամոնյան, հռոդոսյան, աթենական, սիրիական գեղարվեստական դպրոցների տարբերությունները։ Եփրատից արևելք ընկած տարածքում հունական և տեղական մշակութային տարրերի փոխներգործությունը սկզբում եղել է աննշան, բուռն համադրության շրջանը, երբ ծնունդ է առել Պարգևական թագավորության, Գանդհարայի, Քուշանական թագավորության արվեստը, սկսվել է հունա-մակեդոնական իշխանության անկումից հետո։ Հելլենիստական շինարվեստը աչքի է ընկնում հսկայական բաց տարածությունների կառուցապատման, վիթխարիության էֆեկտի, ինժեներաշինարարական մտքի վեհությամբ ու համարձակությամբ մարդուն զարմացնելու ձգտմամբ, կառուցվածքների տրամաբանվածությամբ, ձևերի մեծ վայելչությամբ, կատարման ճշգրտությամբ ու վարպետությամբ։ Հիմնականում կանոնավոր հատակագծերով կառուցված Ալեքսանդրիա (Եգիպտոս), Դուրա-Եվրոպոս, Պերգամոն, Պրիենե, Սելևկիա ([[Տիգրիս]]ի ափին) քաղաքների գեղարվեստական կերպարներում կարևոր դեր է հատկացվել մեծ սյունաշարերին (գլխավոր փողոցի երկայնքով) և ագորայի պարագծով դրված կամ շենքի մաս կազմող 1-2 հարկանի սյունազարդ շքամուտքերին։ Քաղաքային կենտրոնները ձևավորելիս մեծ ուշադրություն են դարձրել թագավորական պալատներին, ժողովարաններին, [[թատրոն]]ներին, [[տաճար]]ներին։ Հելլենիստական քաղաքներին հատկանշական էին ճարտարապետական վեհ անսամբլները, որոնց բնորոշ էր կառույցների համաձայնեցվածությունը միմյանց և շրջակա լանդշաֆտի հետ, կանոնավոր հատակագիծը, ճակատային ուղղաձիգ և հորիզոնական հարթությունների ընդգծումը, որպես անսամբլի տարրեր՝ շենքերի կոմպոզիցիաների սիմետրիկությունն ու ճակատայնությունը և այլն։ Հասարակական, բնակելի և պաշտամունքային կառույցների ճարտարապետական տիպերը մեծ մասամբ վերցվել են հունական արխաիկ և դասական շրջաններից, սակայն մեկնաբանվել են ժամանակի ոգով։ Ստեղծվել են շինությունների նոր տեսակներ՝ գրադարաններ, [[մուսեյոն]]ներ (մուսաների տաճար՝ գիտության և մշակույթի կենտրոն, օրինակ, Ալեքսանդրիայի մուսեյոնը), ինժեներական կառույցներ (մոտ 120 մ բարձրությամբ [[Ալեքսանդրիայի փարոս|Ալեքսանդրյան փարոս]]ը)։ Հելլենիստական կրոնի Սինկրետիզմը ազդել է տաճարների, սրբարանների, զոհարանների, հուշակառույցների զարգացման վրա, որտեղ ավելի ուժեղ, քան քաղաքացիական շինություններում, արտահայտվել է Արևելքի արվեստի փոխազդեցությունը (Ասկլեպիոսի սրբարանը Կոս կղզում, կատակոմբները Ալեքսանդրիայում, Այ-Խանում քաղաքը Հյուսիսային Աֆղանստանում)։ Հելլենիստական ճարտարապետական էքսցենտրիկությունն իր արտահայտությունն է գտել Փոքր Ասիայի զոհարանների տպավորիչ քանդակային հորինվածքներում (Զևսի զոհարանը Պերգամոնում)։ Հելլենիստական օրդերը (սյունակարգ) աչքի է ընկնում ավանդական սխեմայի նկատմամբ ազատ վերաբերմունքով և կառուցվածքայինի հաշվին զարդաձևային հատկանիշի ուժեղացման միտումով։ Կերպարվեստում դասական ժառանգության ստեղծագործաբար օգտագործմանը, ներդաշնակ կերպարների (Միլոսյան Աֆրոդիտե, մ. թ. ա. II դարեր) ստեղծմանը զուգընթաց, եղել է դասականը մեխանիկորեն ընդօրինակելու միտում (նոր ատտիկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ պաթետիկ գործերի (Ապոլլոն Մուսագետ, մ. թ. ա. III դարի սկիզբ, Հռոմ, Վատիկան)։ Քանդակագործությունը դադարել է ծառայել պոլիսի քաղաքացիական իդեալներին. նրանում ուժեղացել են վերացականությունը, դեկորատիվությունը, պատմողականությունը, երբեմն՝ ցուցադրականությունը։
== Կերպարվեստ ==
Հելլենիստական պլաստիկային բնորոշ դրամատիղմըդրամատիզմը, արտահայտչականությունն ու պաթետիկ կրքոտությունը, որոնք կոչված էին ակտիվորեն ներգործելու դիտողի վրա, կերպարների ներքին լարվածությունն ու ձևերի արտաքին տպավորչությունը, անսպասելի կրճատումներն ու դինամիկ ժեստերը, կոմպոզիցիայի բարդ [[գծանկար]]ն ու լուսաստվերի համարձակ հակադրությունները առավել վառ արտահայտվել են Պերգամոնի Զևսի մեծ զոհարանի գոտու բարձրաքանդակներում («Աստվածների մարտը հսկաների դեմ», մարմար, մ. թ. ա. մոտ 180 թվական, Անտիկ հավաքածու, Բեռլին), Սամոթրակյան Նիկեի արձանում (մարմար, մ. թ. ա. IV դար կամ II դար, Լուվր, Փարիզ)։ Հելլենիստական քանդակագործության բազմապլանայնությունն ու հակասականությունը գոյակցել են միապետների իդեալականացված դիմաքանդակների, առավելագույնս մոնումենտալացվտծ արձանների («Հռոդոսի կոլոսը»՝ Հելիոսի արձանը 30 մ բարձրությամբ), դիցաբանական գրոտեսկային կերպարների (սիլեններ, սատիրներ) կամ ծերունիների սուր բնութագրական պատկերումների, դրամատիզացված «փիլիսոփաների դիմաքանդակներ»-ի մեջ։ Լայնորեն զարգացել է հանգստի տրամադրություն ստեղծող պարտեզա-պուրակային քանդակագործությունը։ [[Խճանկարչություն|Խճանկարչության]] մեջ առկա են ազատ, գեղանկարչական և ավելի խիստ դասակարգված եղանակները։ Հելլենիստական մշակույթի ընդհանուր միտումներն առկա են սափորանկարչության մեջ, գլիպտիկայում, ապակե գեղարվեստական անոթների ստեղծման ոլորտում։
 
== Հելլենիստական մշակույթը Հայաստանում ==
[[Միջերկրական ծով]]ի արևելյան ավազանի և [[Առաջավոր Ասիա]]յի երկրների պատմական զարգացման մեջ տեղի ունեցած բեկումը, որը նշանավորվեց հելլենիզմի ձևավորմամբ, իր արտահայտություններն ունեցավ նաև Հայաստանում։ Երկիրը գտնվում էր հելլենիստական աշխարհի ոլորտում։ Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են [[Արտաշատ]]ում, [[Վաղարշապատ]]ում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։ Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շըրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ [[Գառնի (գյուղ)|Գառնիում]], վաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Զրմուղները կառուցվել են կավե խողովակներով։ Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով։ Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներով, գունագեղ որմնանկարներով ու խճանկարներով։ Գառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կատարված է հունա-հելլենիստական բովանդակությամբ ու արվեստով։ Քարի բազմերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հունական առասպելաբանության մեջ հայտնի աստվածություններ, առասպելական արարածներ, ձկներ ու ձկնորսներ, կազմելով մի հարուստ հորինվածք, որն արտահայտում է կյանքի առաջացումը ծովում, սեր, ամուսնություն և սերունդների հարատևության կենսահաստատ գաղափարը։ Քանդակագործության բնագավառում երկար պահպանվել են քանդակների կերտման ավանդական կանոններն ու պայմանական ձևերը, սակայն դրանք կրել են նաև զգալի փոփոխություններ՝ կապված հայ ժողովրդի կրոնապաշտամունքային պատկերացումների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Հայկական հեթանոսական աստվածությունները համադրվել են հունականների. [[Արամազդ]]ը՝ Զևսի, [[Անահիտ]]ը՝ Արտեմիսի, [[Տիր]]ը՝ Ապոլլոնի-Հելիոսի, [[Վահագն]]ը՝ Հերկուլեսի, [[Միհր]]ը՝ [[Հեփեստոս]]ի, [[Նանե (աստվածուհի)|Նանեն]]՝ [[Աթենաս]]ի, [[Աստղիկ]]ը՝ [[Աֆրոդիտե]]ի հետ։ Դրսից՝ հունա-հելլենիստական երկրներից բերվեցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններ, որոնք դրվեցին հայկական տաճարներում։ Մեզ են հասել Արտեմիս-Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը, որը պահվում է [[Բրիտանական թանգարան]]ում, Աֆրոդիտե-Աստղիկի մարմարե արձանը, որը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում։ Հունա-հելլենիստական բնույթի արձաններ պատրաստվել են նաև տեղում՝ Հայաստանում։ Քաղաքները դարձել էին տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ նշանակալից զարգացում ունեցան արհեստները, առաջացան արհեստային արտադրության նոր ճյուղեր՝ կղմինդրի, անտիկ տիպի ջնարակած խեցեղենի, ապակեղենի արտադրությունը։ Արհեստային արտադրանքի, մանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղից, քարից, կավից և այլ նյութերից պատրաստված առարկաներ, զարդեր ստացան հելլենիստական կամ անտիկ ժամանակներին բնորոշ ձևավորում։ Առաջացավ արվեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը՝ կորոպլաստիկան։ Արտաշատում գտնված կավե արձանիկները հելլենիստական բնույթի են, բայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ։ Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և նրանց հաջորդների կտրած արծաթե և պղնձե դրամները։ Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեական, մանավանդ հունական գրերը, ծանոթացան հունա-հելլենիստական գիտությանն ու գրականությանը։ Հայաստանում ևս, հելլենիստական արվեստի ձևավորման ու զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը։ Որպես անմիջական-զգայական և զգացմունքային արտացոլում, այն, ըստ էության ու գոյաբանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գեղագիտական գործունեության ընդգծված տարրեր։ Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դիցաբանական գաղափարներ, կերպարներ, թեմաներ, սիմվոլներ։ Բացի դիցաբանությունից, որը ժամանակաշրջանի բանահյուսության կրոնականացված ձևն էր, Հայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձև, որը կրոնականացված չէ և հայտնի է որպես հին հայկական վեպ՝ «վիպասանք»։ Այդ երկերը ունեն գրական, գեղարվեստական պատմագիտական ու իմաստասիրական արժանիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առաջացման ու ամրապնդման, ժամանակաշրջանի կենցաղի մասին։ Այդտեղ պատկերված է ցանկալի թագավորի ու ղեկավարի իդեալը։ Դիցաբանականից դեպի տեսական-տրամաբանական մտածողությունը կատարված անցումով Հայաստանում ձևավորվում ու զարգանում են իմացության տարբեր ճյուղեր։ Այդ ընթացքին, բացի բանահյուսությունից, նպաստում են նաև հույն հեղինակների գործերի տարածումը, հայ և օտարազգի թափառաշրջիկ մտավորականները, հայ գահակալներն ու պալատականները, ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա քրիստոնեական և աղանդավորական շարժումները։ Հելլենիստական Հայաստանում ավելի զարգացած էին հումանիտար և հասարակական գիտությունները։ Արտաշես Ա թագավորը, որն արդյունավետ բարեփոխումներ մտցրեց երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարման ասպարեզում, օրենքի ուժ տվեց մի շարք սովորույթների և նորմերի, ստեղծեց գիտությունների և արվեստների զարգացումն ապահովող պայմաններ։ Նախնիների պաշտամունքի ուժեղացման ճանապարհով [[Տիգրան Բ]] Մեծը ավարտին հասցրեց քաղաքական կրոնի կերտման գործը։ Նա Հելլենիստական մշակույթի տարբեր կենտրոններից հրավիրեց գիտնականներ, պատմաբաններ, դերասաններ ու պետական գործիչներ։ Հայաստանում Աղոնիս Թամուզ Արագիսանի պաշտամունքում առկա ողբերգության և կատակերգության վերջնական բաժանումը իրականացել է հայկական հելլենիզմի ժամանակաշրջանում։ Տվյալ ընթացքի և հատկապես հայկական հելլենիստական ողբերգության զարգացման վրա ազդել է հունական դասական ողբերգությունը։ [[Արմավիր քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արմավիրի մարզ)|Արմավիրի]] տաճարին կան վիմագիր հատվածներ (մ. թ. ա. III դար) Հեսիոդոսի և Եվրիպիդեսի երկերից։ Մ. թ. ա. 53 թվականին Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Թատրոն կար նաև [[Տիգրանակերտ]] քաղաքում։ Այդ դարաշրջանի հայ ողբերգության երախտավորներից է [[Արտավազդ Բ]] թագավորը։ Ուշ հելլենիզմի շրջանում հասարակական մտքի վրա ազդող գահակալներից էր [[Տրդատ Ա]]-ն (մ. թ. I դար), որից, ըստ Պլինիոս Ավագի, [[Ներոն|Ներոն կայսր]]ը շատ բան է սովորել։ Նա պաշտպանել է այն տեսակետը, որ պետական իշխանությունը հիմնված է ուժի վրա և չունի բարոյական արդարացում։ Մ. թ. IT դարի Սոհեմոս-Տիգրան թագավորը Հայաստան է հրավիրել Ցամբլիքոսին, որն այնտեղ գրել է «բաբելոնականի» ֆանտաստիկ պատմագրության տիպին պատկանող երկը։ Անիի Արամազդ-Զևս տաճարի քուրմ Ողյումպը, որի երկից օգտվել է Մովսես Խորենացին, նկարագրել է Երվանդյանների ու [[Արտաշեսյաններ]]ի հակամարտությունը և վերջիններիս հաղթանակը։ Մար Աբաս Կատինան, հայոց թագավորի պատվերով գրած պատմության մեջ, հայ ժողովրդի ծագումնաբանությունը լուսաբանում է քաղդեական, ասորա-բաբելական և հունական աղբյուրների հիման վրա և դիցաբանության մակարդակով։ Նա պաշտպանում է սոցիալական իրականության աստիճանական վերընթաց զարգացման գաղափարը։ Իր գործունեության նախաքրիստոնեական շրջանում [[Տրդատ Դ]] (մ. թ. Ill-IV դարեր) պաշտպանում է այն տեսակետը, որ ենթական պարտավոր է պաշտելու այն աստծուն, որին երկրպագում է իր տերը։ III-IV դարերում ընդարձակվում է հայ մտավորականների գործունեությունը Հռոմում, Աթենքում, Անտիոքում, Ալեքսանդրիայում և մշակութային այլ կենտրոններում։ ճարտասանության և փիլիսոփայության ասպարեզում նշանավոր է [[Պարույր Հայկազն]]ը, որը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդեսացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկավարը։ Նրան աշակերտել են [[Բարսեղ Կեսարացի]]ն, [[Գրիգոր Նազիանզացի]]ն, [[Հուլիանոս Ուրացող]]ը, Եվնափիոսը, Լիբանիոսը և ուրիշներ։ Լիբանիոսի հայ աշակերտները (մոտ 20) մշակութային, կրթական և քաղաքական աշխատանք են ծավալել [[Միջին Արևելք]]ում և [[Կովկաս]]ում։ Այդ նեոպլատոնականների տեսակետների քննական վերլուծությունը տվել է [[Եզնիկ Կողբացի]]ն։ Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա էր նաև քրիստոնեական մշակույթի ազդեցությունը։ II-III դարերում նկատելի են վաղ ջատագովությանը և հակագնոստիցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու գաղափարներ։ Բարդածան Եդեսացին, որն ըստ Հիպոլիտի հայ է, հայոց պատմությանը նվիրված և «ճակատագրի կամ Երկրների օրենքների մասին» երկասիրության հեղինակը, Հայաստանում ստեղծել է իր անունով աղանդը (բարդածանականությունը), որն ունեցել է հակամարկիոնական և հակաճգնավորական ուղղվածություն։ Այդ [[Աղանդավորություն|աղանդը]], կապված լինելով նեոպլատոնական փիլիսոփայության հետ, որոշ դեր է խաղացել իմաստասիրական այդ դպրոցի տարածման գործում։ Բնագիտական միտքը հելլենիստական Հայաստանում ունեցել է երկու հիմնական ուղղություն՝ մոգական և կիրառական։ Առաջինը կապված է եղել առավելաբար [[Աստղաբաշխություն|աստղաբաշխության]] ու թվերի տեսության հետ, իսկ երկրորդը՝ գործնական [[Բժշկություն|բժշկության]], [[Դեղաբանություն|դեղաբանության]], կառուցողական մաթեմատիկայի, [[ֆիզիկա]]յի և ռազմավարության հետ։ Հայաստանում Հելլենիստական մշակույթը ակնառու հաջողություններ ունեցավ։ Հին Հայաստանի մշակույթը կապվեց հին աշխարհի երկրների մշակույթների հետ, յուրացրեց նրանց նվաճումները և ընթացավ զարգացման այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով։ Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական կամ անտիկ բնույթի իր սեփական, ինքնատիպ, բարձր զարգացած մշակույթը և կանգնեց հին աշխարհի առաջավոր ժողովուրդների շարքում։