«Տրոյական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ Փոխարինում
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
|հակամարտություն = Տրոյական պատերազմ
|մաս = [[Հին հունական դիցաբանություն|Հերոսների պատերազմներ]]
|պատկեր = [[image:Peter Paul Rubens - Achille vainqueur d'Hector 02.jpg|320px]]
|վերնագիր = Տեսարան [[Աքիլլես]]ի և [[Հեկտոր]]ի մենամարտից։
|թվական = մ․թ․ա․ 13-12-րդ դար
|վայր = [[Տրոյա|Տրոյա]] և [[Եգեյան ծով]]
|պատճառ = [[Սպարտա]]յի արքայադուստր [[Հեղինե Չքնաղ|Հեղինեի առևանգումը]] տրոյացիների արքայազն [[Պարիս|Պարիսի]] կողմից
|արդյունք = Աքայացիների հաղթանակ և Տրոյայի անկում
|փոփոխություններ =
|հակառակորդ1 = [[Աքայացիներ]] և դաշնակցային ուժեր</br>
* [[Միկենք|Միկենե]]
* [[Սպարտա]]
* [[Բեոտիա]]
* [[Հին Աթենք|Աթենական պետություն]]
* [[Արկադիա]]
* [[Կրետե]]
* [[Հռոդոս]]
* [[Մագնեսիա (նոմոս)|Մագնեսիա]]
* [[Կիկլադներ]]
|հակառակորդ2 = [[Տրոյա]]
----
աջակիցներ՝
* [[Պելասգներ]]
* [[Ամազոնուհիներ]]
|հակառակորդ3 =
|հակառակորդ4 =
|հրամանատար1 = Աքայական դաշնակիցներ
* [[Ագամեմնոն]]
* [[Մենելայոս]]
* [[Ոդիսևս]]
----
Աջակիցներ՝
* [[Աքիլլես]] '''{{comment|†|Սպանվել է տրոյացիների արքայազն Պարիսի թունավոր նետից։ Վերջինիս նետը Ապոլլոնի ուղղորդմամբ խոցել է Աքիլլեսի գարշապարը}}'''
----
* [[Աթենաս]]
* [[Պոսեյդոն]]
* [[Հերա]]
* [[Հեփեստոս]]
* [[Հերմես]]
* [[Թետիս]]
|հրամանատար2 = Տրոյացիներ՝
* [[Պրիամոս]] '''{{comment|†|Աքայացիների կողմից Տրոյայի գրավումից հետո Պրիամոսին Զևսի զոհասեղանի մոտ սպանել է Նեոպտողեմոսը, այն բանից հետո։}}'''
* [[Հեկտոր]] '''{{comment|†|Առճակատ մենամարտում սպանվել է Աքիլլեսի կողմից}}''' </br>
* [[Պարիս]]
----
Աջակիցներ՝
* [[Ապոլլոն]]
* [[Աֆրոդիտե]]
* [[Արես]]
* [[Լետո]]
|հրամանատար3 =
|հրամանատար4 =
|ուժեր1 =
|ուժեր2 =
|ուժեր3 =
|ուժեր4 =
|կորուստներ1 =
|կորուստներ2 =
|կորուստներ3 =
|կորուստներ4 =
|ընդհանուր կորուստներ =
|ծանոթագրություն =
}}'''Տրոյական պատերազմ''' ({{lang-grc|Τρωικός Πόλεμος}}, տառադարձմամբ՝ «Տրոյիկոս պոլեմոս»), [[Աքայացիներ|աքայացի թագավորների]] դաշնակցային պատերազմը [[Եգեյան ծով|Եգեյան ծովի]] արևելքում գտնվող [[Տրոյա|Տրոյա քաղաք-պետության]] դեմ։ Դարակազմիկ հակամարտության սկզբնավորման շարժառիթը հանդիսանում է [[Տրոյացիներ|տրոյացիների]] [[Պարիս|արքայազն Պարիսի]] կողմից [[Սպարտա|Սպարտայի]] արքա [[Մենելայոս|Մենելայոսի]] կնոջ՝ [[Հեղինե Չքնաղ|Հեղինեի]] առևանգումը։ Տրոյական պատերազմը [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]] առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել [[Հին աշխարհ|անտիկ շրջանի]] [[Հունական գրականություն|գրականության]] և [[Հին Հունաստանի մշակույթ|արվեստի զարգացման]], ինչպես նաև [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]] ինքնատիպության ձևավորման վրա։ Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ [[Հոմերոս|կույր բանաստեղծ Հոմերոսի]] [[Իլիական|«Իլիականը» էպիկական ստեղծագործությունը]]։ Հոմերոսի ստեղծագործությունների հիմքի վրա [[Ողբերգություն (ժանր)|հույն ողբերգակներն]] ու մյուս ժանրի գրողները ստեղծել են իրենց քերթվածքները։ Հետագայում Տրոյական պատերազմին վերաբերվող բովանդակային նյութն օգտագործվում է հռոմեացի հեղինակների՝ [[Վերգիլիոս|Վերգիլիոսի]], [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիուսի]] և այլոց կողմից։ Արդյունքում՝ հունական առասպելաբանության շատ դրվագներ լատինականացվում են։
 
Ըստ [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]]՝ պատերազմը սկզբնավորվել է [[Հերա]], [[Աթենաս]] և [[Աֆրոդիտե]] աստվածուհիների միջև ծագած վեճի արդյունքում, այն բանից հետո, երբ երկպառակտության և քաոսի [[Էրիս (դիցաբանություն)|աստվածուհի Էրիսը]], որը վրդոհվել էր Պելևսի և [[Թետիս|Թետիսի]] հարսանիքի հրավեր չստանալու հանգամանքից, հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճը լուծում Է արքայազն [[Պարիս|Պարիսը]]՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Հավատարիմ մնալով իր խոստումին՝ սիրո և գեղեցկության դիցուհին ստիպում է [[Հեղինե Չքնաղ|Հեղինեին]] (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը)՝ [[Սպարտա|Սպարտայի]] թագուհուն, սիրահարվել Պարիսին։ Արդյունքում՝ սիրո զգացմունքից դրդված Հեղինեն Տրոյայի արքայազնի Պարիսի հետ փախչում է Իլիոն՝ [[Պրիամոս|Պրիամոսի]] արքունիք, որն էլ հարուցում է Սպարտայի արքա Մենելայոսի զայրույքը։ Շուտով Մենելայոսն իր եղբոր՝ [[Միկենք|Միկենքի]] գահակալ [[Ագամեմնոն|Ագամեմնոնի]] և [[Աքայացիներ|աքայական թագավորությունների]] զորակցությամբ արշավանք է սկսում դեպի [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] արևմտյան ափերը և տասը տարի շարունակ փորձում պաշարել Տրոյան։ Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց անունը փառքով են պսակում մի շարք առասպելական հերոսներ․ աքայացիներից՝ մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի [[Թետիս|Թետիսի]] որդի [[Աքիլլես|Աքիլլեսը]], [[Թելամոն|Թելամոնի]] որդի Այաքսը, [[Իթակե|Իթակեի]] արքա [[Ոդիսևս|Ոդիսևսը]], [[Պատրոկլես|Պատրոկլեսը]], [[Տրոյացիներ|տրոյացիներից]]՝ Պրիամոսի որդի արքայազն [[Հեկտոր|Հեկտորը]] և Պարիսը։ Չկարողանալով ռազմական ճանապարհով նվաճել Տրոյան՝ Ոդիսևսի մտահաղացմամբ շնորհիվ հույները կառուցում են [[Տրոյական ձի|«Տրոյական ձին»]]։ Պրիամոս արքան անտեսելով [[Լաոկոոն|Լաոկոոն քրմապետի]] նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխում են պարիսպներից ներս և զետեղում Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացում են բերդապարսպի դարպասները՝ ներս թողնել հունական զորքերին, որոնք գրավում ու կործանում են Տրոյան։
 
== Սկզբնաղբյուրներ ==
Տրոյական պատերազմի դեպքերն ու իրադարձությունները ներկայացված են [[Հունական գրականություն|հունական գրականության]] և [[Հունաստանի մշակույթ|արվեստի]] բազմաթիվ գործերում։ Այնուամենայնիվ, մեզ չի հասել գեթ մեկ հեղինակավոր աշխատություն, որը շարունակականորեն ներկայացնում է Տրոյական պատերազմի ընթացքը։ Փոխարենը, անտիկ շրջանի մի շարք աղբյուրներ հայտնում են այս դեպքերին վերաբերվող իրարամերժ վարկածներ։ Ժամանակաշրջանի ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուրներից են Հոմերոսի [[Իլիական|«Իլիականը»]] և [[Ոդիսական|«Ոդիսականը»]]։ Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում մասնագետների մի մասը եկել է այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ երկու աշխատությունները ժողովրդական բանահյուսական ստեղծագործություն են։ «Իլիական»-ում ներկայացվում է Տրոյական պատերազմի դեպքերի և իրադարձությունները՝ հակամարտության ծագումը, աքայացիները արշավանքները և Տրոյայի անկումը։ «Ոդիսական»-ը նվիրված է Տրոյական պատերազմի հերոս [[Ոդիսևս|Ոդիսևսին]], որը Տրոյայի ավերումից հետո ճանապարհորդում է հայրենի կղզի՝ [[Իթակե]]։ Այդ ճանապարհը տևում է տասներկու տարի և ուղեկցվում անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
 
Տրոյական պատերազմի շատ դրվագներ ամփոփված են էպիկական ցիկլի բանաստեղծություններում (առավել հայտնի են որպես էպոսներ)․ դրանցից ամենանշանավորներ են «Կիպրիա»-ն, «Էթիոպիդա»-ն, «Փոքր Իլիական»-ը, «Իլիոնի կործանումը»-ն, «Վերադարձ»-ը և «Տելեգոնիա»-ն։ Տրոյական ցիկլի պատումների վերաշարադրման համար կարևոր սկզբնաղբյուր է հանդիսացել ժողովրդական բանահյուսությունը։ Հին հույները սերնդե սերունդ փոխանցել են իրենց ազգային ավանդազրույցներն ու առասպելները, որոնք ավելի ուշ շրջանում մեծամասամբ գրի են առնվել։ Տեսակարար կարևոր հիմք են հանդիսանում անտիկ շրջանի գեղարվեստի շատ նմուշներ, ինչպիսիք են օրինակ ծաղկամանները, սափորները, կենցաղային իրերը, սկավառակները և այլն։ Այդօրինակ պատկերազարդումներից շատերը նվիրված են եղել Տրոյական պատերազմի հերոսների սխրանքներին։ Հետագա դարերում դրամատուրգները, պատմիչները և այլ մտավորականներ ստեղծում Տրոյական պատերազմի բովանդակությամբ ոգեշնված աշխատություններ։ Հռոմեացի հեղինակներից այդ դեպքերն առավել մանրակրկիտ նկարագրել է [[Մ.թ.ա. 1-ին դար|մ․թ․ա․ 1-ին դարի]] բանաստեղծ [[Վերգիլիոս|Վերգիլիոսը]]։ Վերջինս իր [[Էնեական|«Էնեականը» էպիկական պոեմի]] երկրորդ գլուխը նվիրված է Տրոյայի անկմանը։
 
== Լեգենդ ==
Տրոյական շարքի առասպելները, այդ թվում՝ հակամարտության ծագումը, պատերազմի սանձազերծումը, քաղաքի անկումը և հերոսների սխրանքները, ամբողջացվել են հիմք ընդունելով [[Հոմերոս|Հոմերոսի]] [[Իլիական|«Իլիական»]] և [[Ոդիսական|«Ոդիսական»]], [[Վերգիլիոս|Վերգիլիոսի]] [[Էնեական|«Էնեական»]], [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիոսի]]՝ «Հերոսուհիները», [[Սոֆոկլես|Սոֆոկլեսի]] «Այաքս խարազանակիր» և «Փիլոկրատես», [[Եվրիպիդես|Եվրիպիդեսի]] «Իփիգենիան Աուլիսում», «Անդրոմաքե», ինչպես նաև «Հեկաբե» ստեղծագործությունները։
 
=== Հակամարտության ծագումնաբանություն ===
[[Պատկեր:Eduard Lebiedzki Urteil des Paris.jpg|մինի|325x325փքս|Պարիսի դատը՝ ըստ ավստրիացի նկարիչ Էդուարդ Լաբիեդցկու։ Զևսի հրամանով՝ {{comment|աստվածուհիները միջև ծագած հակամարտությանը|պատճառը՝ Պելսևսի և Թետիսի հարսանիքին չհրավիրված Էրիս աստվածուհու հարուցած գժտությունն էր}} պետք է վերջ դներ Պարիսը։]]
Ըստ [[Հին հունական դիցաբանություն|դիցաբանական պատումների]]՝ Տրոյական հակամարտությունը ծագել է աստվածների գժտության հետևանքով։ Թետիսը երկար ժամանակ խուսափում էր Պելսևսից, սակայն Քիրոնի կամ [[Պրոմեթևս|Պրոմեթևսի]] խորհուրդներով հաղթահարում է բոլոր արգելքները, ապա՝ ամուսնանում [[Թետիս|ծովերի անմահ դիցուհի Թետիսի]] հետ։ Փելիոնի բարձրության վրա՝ [[Կենտավրոս (դիցաբանություն)|կենտավրոս Քիրոնի]] քարանձավում, նշվում է նրանց հարսանիքը, որին ներկա էին բոլոր աստվածները, բացառությամբ՝ [[Էրիս (դիցաբանություն)|Էրիսի]], որը [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցարանի]] երկպառակության և քաոսի աստվածուհին էր։ Օլիմպիացիներից վրեժխնդիր լինելու համար Էրիսը [[Հեսպերիդներ|Հեսպերիդների]] հեռավոր այգուց մի ոսկե խնձոր է վերցնում և ուղարկում Քիրոնի քարանձավ՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Շուտով «ամենագեղեցիկի» տիտղոսի համար սկսում են հավակնել աստվածուհիներից երեքը՝ [[Զևս|շանթարձակ Զևսի]] կին [[Հերա|Հերան]], [[Աթենաս|ռազմատենչ Աթենասը]] և կանացի գեղեցկության հովանավոր [[Աֆրոդիտե|Աֆրոդիտեն]]։ Խնդրին լուծում տալու նպատակով աստվածուհիները դիմում են Զևսին, որը սակայն հրաժարվում է այդ շրջանակներում ստանձնել դատավորի պարտավորությունները։ Այնուամենայնիվ, փորձելով վերջ տալ աստվածուհիների միջև ծագած հակասությանը, Զևսը խնձորը տալիս է իր [[Մունետիկ|մունետիկին]]՝ [[Հերմես|Հերմես աստծոն]], և հանձնարարում տանել այն [[Տրոյա|Տրոյայում]] (ըստ հնագույն մատենագրությունների՝ Իլիոն) գտնվող [[Իդա (լեռ)|Իդա լեռան]] լանջերը։ Զևսի կարգադրությամբ աստվածուհիներից ամենագեղեցիկի ընտրությունը պետք է կատարեր Տրոյայում պատահած առաջին իսկ անցորդը, որն էլ դառնում է Իլիոնի օրինական արքայազնը՝ [[Պրիամոս|Պրիամոսի]] որդի Պարիսը։ Աթենասն իրեն ընտրելու պարագայում Պարիսին խոստանում է ռազմական շնորհ, Հերան՝ արժանապատիվ կյանք, իսկ Աֆրոդիտեն՝ մահկանացուներից ամենագեղեցիկի սերը։ Պարիսը ընտրում է Աֆրոդիտեին՝ խնձորը շնորհելով վերջինիս։ Պարիսի ծննդյան նախօրեին Պրիամոսի կինը՝ թագուհի [[Հեկաբե|Հեկաբեն]], երազում տեսել էր Տրոյայի անկումը․ այդ դեպքի կապակցությամբ գուշակները կանխորոշել էին, որ Հեկաբեն կծնի մի որդի, որն էլ կդառնա Տրոյայի անկման պատճառը։ Լսելով այս ամենը՝ Պրիամոսը հրամայում է իր նորածին որդուն մոլորեցնել անտառում։ Վերջինիս սակայն կերակրում է [[Արջեր|արջը]] և տղան հասակ առնելով դառնում է նախրապան։ Շուտով ճակատագրի բերումով Պրիամոսը գտնում է նախրապան որդուն և դարձնում արքայազն՝ անտեսելով գուշակուհի Կասանդրայի կանխանշանը։
 
=== Թագուհի Հեղինեի առևանգում ===
{{Հիմնական|Հեղինե Չքնաղ{{!}}Հեղինե Չքնաղի առևանգում}}
[[Պատկեր:Meynier - Helen and Paris.jpg|մինի|256x256փքս|Արքայազն Պարիսը խնդրում է թագուհի Հեղինեին իր հետ մեկնել Տրոյա։]]
Արքունիքում կարճ ժամանակ բնակվելուց հետո, [[Պարիս|Պարիսը]] որոշում է նավարկել [[Պելոպոնես|մայրցամաքային Հունաստան]]՝ ապավինելով [[Աֆրոդիտե|դիցուհու]] հետ կնքած պայմանին։ Գուշակուհի Կասանդրան փորձում է ամեն կերպ ետ պահել արքայազնին իր մտադրությունից, քանի որ ըստ վերջինիս կանխորոշման՝ հենց այս դեպքն էլ դառնալու էր Տրոյայի անկման գլխավոր պատճառը։ Վերջինս ասում է․{{Քաղվածք|Օ՜, վա՜յ, վա՜յ մեծ Տրոյային և մեզ բոլորիս։ Տեսնում եմ ես նվիրական Իլիոնը բոցերի մեջ, արնաշաղախ, գետնահար ընկած են փոշեթաթավ զավակները նրա։ Տեսնում եմ՝ օտարերկրացիները ստրկության են տանում Տրոյայի ողբացող կանանց և աղջիկներին:|Կասանդրայի գուշակությունը՝ Պարիսի որոշման կապակցությամբ}}Այնուամենայնիվ, Պարիսը մնում է անդրդվելի և իր ընկերոջ՝ [[Էնեաս|Էնեասի]] հետ նավարկում դեպի [[Լակոնիա]]։ Շատ չանցած տրոյացիների ճանապարհին փոթորիկ է պատուհասում, որը ևս չի արգելակում Պարիսին։ Օրեր տևած ծովային ճամփորդությունից հետո արքայազնն ու Էնեասը ափ են իջնում [[Սպարտա|Սպարտայում]], որի [[Մենելաոս|թագավոր Մենելաոսը]] արևելցի հյուրերին ընդունում է գրկաբաց։ Մենելաոսը տրոյացիների պատվին ճոխ խնջույք է կազմակերպում, որի ժամանակ էլ Պարիսն առաջին անգամ տեսնում է {{comment|Լակեդեմոնի|Հին հունական սկզբնաղբյուրներում Սպարտա քաղաք-պետությունը հիշատակվում էր «Լակեդեմոն» և «Լակոնիա» անվանումներով}} արքայի կնոջը՝ [[Հեղինե Չքնաղ|Չքնաղ Հեղինեին]] (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը): Պարիսն ու Հեղինեն երկուստեք հրապուրվում են, իսկ Աֆրոդիտեն՝ հավատարիմ մնալով երիտասարդ արքայազնին տված իր խոստմանը, անսանձ սիրով է պատում Հեղինեին։
 
Շուտով Մենելաոսն իր թագավորության ներքին գործերը կարգավորելու նպատակով մեկնում է [[Կրետեի ծովապետություն]], իսկ Պարիսը՝ Աֆրոդիտեի օգնությամբ, կարողանում է համոզել Հեղինեին իր հետ մեկնել Տրոյա՝ թողնելով [[Սպարտա|հայրենի երկիրը]], ընտանիքն ու մանկահասակ արքայադուստր Հերմինեին։ Վերցնելով իրենց հետ Մենելաոսի արքունի գանձերը՝ Պարիսն ու Հեղինեն հապճեճ նավարկում են [[Տրոյա|Իլիոն]]․ հենց այս դեպքն էլ դառնում է պատերազմի սանձազերծման շարժառիթը։ Իմանալով կնոջ դավաճանության մասին՝ Մենելաոսը թողնում է Կրետեն և վերադառնում Լակեդեմոն՝ զորահավաք անցկացնելով ամբողջ երկրում։{{քաղվածքի սկիզբ}}Ըստ հին հույն պոետ Ստեսիքորի մասին վարկածի, երբ նա գրել է [[Պարիս]]ի կողմից [[Հեղինե Չքնաղ|Հեղինեի]] առևանգման մասին, անմիջապես կուրացել է: Պոետն աղաչել է [[հունական դիցաբանություն|աստվածներին]], որ վերականգնեն տեսողությունը, և այդ ժամանակ երազում նրան է հայտնվել Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել: Այդ ժամանակ Ստեսիքորը նոր բանաստեղծություն է հորինում՝ պատմելով, որ Պարիսը [[Տրոյա]] է տարել, ոչ թե Հեղինեին, այլ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են [[Եգիպտոս]], որտեղ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել [[Մենելաոս]]ին: Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է: Այս լեգենդի հիման վրա է [[Եվրիպիդես]]ը գրել «Հեղինե» ողբերգությունը{{քաղվածքի ավարտ}}
 
=== Պատերազմի սկիզբ և աքքայացիների առաջին արշավանք ===
 
[[Կատեգորիա:Տրոյական պատերազմ]]