«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 68.
[[Ափ]]երը ողողում են [[Գրենլանդական ծով]]ը, [[Դանիական նեղուց]]ը, [[Բաֆֆինի ծով]]ը, [[Լաբրադորի ծով]]ը։
 
== ԿլիմանԿլիմա ==
Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է։ Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -[[70]]°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -28° սառնամանիքներ։ Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ։ Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում։ Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել 8-10°-ի։ Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի։ Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով։ Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում [[ծով]]ը: Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, [[Լաբրադոր]]յան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև [[Նյուֆաունդլենդ]] (նոր գտնված երկիր) կղզի։ [[Այսբերգ]]ները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում։ Այդպիսի մի սառցասարը [[1912]] թվականին դարձավ [[Տիտանիկ]]ի նավաբեկության պատճառ։ Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա։ Միայն հարավային և հարավ- արևմտյան ափերին ամռանն աճում են [[մամուռ]]ներ և [[քարաքոս]]եր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը)<ref>Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան, 1996 թթվական</ref>:
 
== Անվանում ==