«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
[[Մկրտիչ Պեշիկթաշլյան|Մ. Պեշիկթաշլյանից]] և [[Պետրոս Դուրյան]]ից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ հասարակական ու քաղաքական ծանր պայմաններում Միսաք Մեծարենցը Հակոբ Սիրունու խոսքերով՝ «դարձավ գավառի այն քնքուշ ծաղիկը, որ թաղարին մեջ աճող գրականության հողին ավիշը բերավ, գավառի վայրենի շունչին արվեստի գեղեցկությունը հագցուց, ձևն ու հոգեկան խռովքը ձուլեց»: Մեծարենցը ստեղծեց հումանիստ, կյանքի ու բնության սիրով ապրող անհատի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված ժողովրդավարական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»: Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է և՛ արևմտահայ, և՛ արևելահայ պոեզիայի վրա՝ հատկապես բնության պատկերների ընկալման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
Ստեղծագործություններ
 
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1441&captn=13494&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Բաբախումներ։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1442&captn=13507&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Ծիածան.1903-1906։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1440&captn=13485&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Յանգապատում։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1438&captn=13445&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Նոր տաղեր. 1906-1907։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1434&captn=13380&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Արձակ էջեր։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1437&captn=13436&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Թարգմանութիւններ եւ փոխադրութիւններ։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1435&captn=13391&wrpg=0&aupg=0 Միսաք Մեծարենց, Յօդուածներ։]
 
== Մեծարենցի բանարվեստը ==