«Աթլին (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Լիճ |հայերեն անվանում = |բնօրինակ անվանում = |պատկեր = Atlinlake.jpg |պատկերի չափ =300px |պատկ...»:
(Տարբերություն չկա)

10:51, 16 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Աթլին լիճ (անգլ.՝ Atlin Lake), լիճ Կանադայում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիա և Յուկոն տարածքների սահմանին:


'
Կոորդինատներ
Երկիր Կանադա
Հայելու բացարձակ բարձրությունը 731 մ
Ավազանի մակերեսը 589 կմ²
Ծավալը 54 կմ³
Ամենամեծ խորությունը 283 մ
Միջին խորությունը 86 մ

Աշխարհագրություն

Կանադայի ամենամեծ լճերից մեկն է, որի ջրային մակերեսը 589 կմ² է, ընդհանուր մակերեսը՝ 775 կմ²։ Բրիտանական Կոլումբիայի առաջին ամենամեծ բնական լիճն է և մեծությամբ երկրորդ լիճը [1]: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 731 մ է, լճի մակարդակի տատանումները մինչև երկու մետր են: Սառչում է դեկտեմբերից հունիս [2]։ Ջրի ծավալը` 54 կմ³ է, ջրբաժան տարածքը՝ 6004 կմ²։

Լիճը շատ երկար է և նեղ, լճի միայն հյուսիսային ծայրն է գտնվում է Յուկոնում, հիմնական մասը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում: Լճի հարավային մասը Աթլին-Լեյք գավառական այգու մի մասն է: Լճի արևելյան ափին է գտնվում նույնանուն գյուղը:

Պատմություն

 

1897-1898 թվականների ոսկե տենդի ժամանակ Յուկոն գետը հիմնական տրանսպորտային զարկերակն էր տասնյակ հազարավոր հետախույզների համար, որոնք գնում էին դեպի Դոուսոն։ Նրանցից շատերն ընտրում էին Աթլին և Թագիշ լճերի տարածքով անցնող ուղին: 1898 թվականին Ֆրից Միլլերը և Քենեթ Մաքլարենը ոսկի գտան Փայն Կրիք (անգլ.՝ Pine Creek) գետի ափին, որը թափվում էր Աթլին լիճ, և լճի ափերին սկսվեց փոքր «ոսկու տենդ», որի բուռն շրջանում Աթլին քաղաքում և նրա շրջակայքում ապրում էր 5000 մարդ։ Այսօր այդտեղ շարունակվում է ոսկու արդյունահանումը, բայց շատ ավելի փոքր չափերով: Տեղի բնակիչների համար հիմնական կարևորությունը ներկայումս զբոսաշրջությունն է: Լիճը և նրա մերձակայքը՝ շրջակա լեռների գեղեցկությամբ, հիանալի ձկնորսությունն ու որսը գրավում է զբոսաշրջիկներին։

Տլինգիտյան լեզվով լճի անունը նշանակում է «մեծ ջուր» կամ «փոթորկոտ ջուր» [3]:

Ծանոթագրություններ

  1. «Атлас Канады». atlas.nrcan.gc.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-04-10-ին. Վերցված է 2019-01-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) (таблицы крупных озёр по провинциям и другая информация)
  2. «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)». wldb.ilec.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2016-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.com. Արխիվացված է օրիգինալից 2007-08-21-ին. Վերցված է 2019-01-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթլին (լիճ)» հոդվածին։