«Սեռական հասունացում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
|||
Տող 1.
'''Սեռական հասունացում''', գործընթաց որի ընթացքում [[պատանի|դեռահաս]]ի օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով նա դառնում է հասուն և կարող է բազմանալ։ Սեռական հասունացումը սկսում է, երբ գլխուղեղը ազդակներ է ուղարկում սեռական [[գեղձ]]երին. [[ամորձի]]ներ [[տղա]]ների մոտ,
== Սեռերի տարբերությունը սեռական հասունացման շրջանում ==
Չնայած նրան, որ սեռական հասունացումը ինդիվիդուալ է բոլոր [[օրգանիզմ]]ների համար, սակայն այն տղաների և աղջիկների մոտ էականորեն տարբերվում է։ Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է միջինում 12 տարեկանից, տղաների մոտ 13-ից, ավարտվում է աղջիկների մոտ 16 - 17 տարեկանում, տղաների մոտ 17 - 18 տարեկանում։ Տղաների մոտ սեռահասունության հիմնական հորմոնը տեստաստերոնն է, որը նպաստում է տղամարդու ձևավորմանը, ինչպես նաև [[ոսկոր]]ների և հասակի աճին։ [[Տեստաստերոն]]ի մեծ մասը [[մետաբոլիզմ]]ի ժամանակ, արական օրգանիզմում վեր է ածվում [[էստրագոն]]ի, որը ունի ոսկրերի աճը կանգնեցնող հատկություն, սակայն էստրագոնի քանակը արական օրգանիզմում չափազանց դանդաղ է աճում քան աղջիկների մոտ, այդ է պատճառը, որ տղաների մոտ աճի գործընթացը ընթանում է ավելի արագ և շատ երկար։ Մինչև սեռական հասունացումը, եթե տղաները աղջիկներից 2 սմ են ցածր լինում, ապա սեռական հասունացումից հետո նրանց հասակը մոտ 13 սմ-ով գերազանցում է աղջիկների հասակից։
|