«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
=== Ռազմական գործունեություն ===
 
Սարգիս Զաքարյանը, լինելով քաջ և հմուտ դիվանագետ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը վրաց արքունիքում<ref>[http://ankakh.com/article/?id=70801/%E2%80%8Bsargis-zaqaryan Սարգիս Զաքարյանի ռազմական կարողությունները]</ref>: Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը: Բագրատունյաց թագավորության անկումից հետո Միջնադարյան Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին ընկել է սելջուկ-թուրքերի սուլթանական պետության տիրապետության տակ: Անիի հայ բնակչությունը յուրքանչյուր հարմար առիթ օգտագործել է, իրենց քաղաքը ազատագրելու, սակայն մինչև 1199 թվականը, այդ ազատագրական մղումները անարդյունք են եղել: Սելջուկյան պետության մասնատման հետևանքով Հայաստանում սելջուկ-թուրքական մահմեդական իշխանություններ հաստատվեցին: 1064 թվականին գրավված Անին հանձնվել է Շադդադյաններին, իսկ Խլաթը՝ Շահ Արմեններին: Վրաստանի հզորացումը մեծ հույսեր ներշնչեց Էմիրությունների լծի տակ տառապող Հայ ժողովրդին: 1124 թվականին Անիի հայ բնակչությունը սկսեց իր ապստամբությունը՝ խնդրելով վրաց արքային օգնել անեցիներին՝ քաղաքը վրաց թագավորին հանձնելու նախապայմանով: Քաղաքը ազատագրվեց. սակայն 1126 թվականին քաղաքում առաջացած լուրջ սովի պատճառով այն նորից հետ հանձնվեց սելջուկ Շադդադյաններին: Վրաստանում Զաքարյանների հեղինակության բարձրացումը արթնացրեց Անիի ազատագրման հայերի բոլոր պատկերացումները: Անին հայերի համար եղել է ստրատեգիական կարևոր նշանակության քաղաք և հայկական հինավուրց պայրաքաղաք: Անիի ազատագրմամբ զբաղված էին ոչ միայն քաղաքի բնակչությունը այլև Վրաստանում հաստատված Զաքարյանները: Անիի ազատագրության համար Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվել է Անիի պարիսպների տակ և գրավել այն: Հայկական հեծելազորի հրամանատարը Սարգիս Զաքարյանն էր: Վրաց արքան Իվանե Օրբելիին նշանակել է Անիի կառավարիչ: Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցել է նաև Դվինի գրավմանը<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Սարգիս Զաքարյանի ռազմական պայքարը Անիում և Դվինում]</ref>: Սարգիս Զաքարյանի և նրա Զաքարե ու Իվանե որդիների հեղինակությունը վրաց արքունիքում շատ բարձրացավ, երբ նրանք, 1177−1178 թվականներին, Իվանե Օրբելու բարձրացրած մեծ խռովության ժամանակ անցնելով Գեորգի III-ի կողմը, մեծ դեր խաղացինդրա ճնշման համար: Վրաց արքան խռովության մասնակից իշխանների հողերի զգալի մասը հատկացրեց Զաքարյաններին: Այս իրադարձություններից հետո Զաքարյանները դարձան ժամանակի ամենահզոր հայկական իշխանական տոհմը: Թամար թագուհու (1184-1212) կառավարման ժամանակաշրջանում վրաց արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցնող վրացի ազնվականներն ստիպված էին իրենց դիրքերը զիջել հայերին<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Զաքարյանների հեղինակության բարձրացումը Վրաստանի արքունիքում]</ref>: Դավիթ Շինարարը վրաստանում գահ բարձրացավ 1125 թվականին, և հենց գահակալության առաջին տարիերին սելջուկներից հալածված Հայկական ֆեոդալական և զինվորական տարրերը, ինչպես վկայում է Մատթևոս Ուռհայեցին, անցան Վրաստանի և մտան վրացական բանակի շարքերը: Սելջուկներից հոգնած հայ բնակչությունը իրենց ապաստանը գտավ Վրաստանում, որոնց հանդեպ Դավիթ Շինարարը ցուցաբերեց բարյացակամ վերաբերմունք: Վրաստանում հայերի թիվը զգալիորեն աճեց, որն էլ օժանդակեց Վրաստաում հայկական ջոկատների ստեղծմանը: Հայ փորձառու հրամանատարները սկսեցին ղեկավարել այդ ջոկատները: Այդ հրամանատարներից էր հայկական աղբյուրներում հիշատակվող Սարգիս Զաքարյանը: Գևորգ Երրորդը, իր ուժերը համալրելով հայկական ջոկատներով, անցավ սելջուկների դեմ հակահարձակման: Նրա բանակը, որը կարելի է անվանել նաև հայ-վրացական, 1161 թվականին երկրորդ անգամ ազատարգեց Անին և Շիրակի գավառը, իսկ հաջորդ տարում՝ 1162 թվականի աշնանը արշավեց Արարատյան դաշտ և վերցրեց Դվինը: Նորից սկսվեց պայքարը Անիի և Դվինի համար, սակայն ի վերջո, Գևորգ Երրորդը 1165 թվականին ստիպված եղավ Անին և Շիրակը ետ վերադարձնել Շադդադյաններին՝ առաջիկայում արշավելու նպատակով: 1170 ական թվականների առաջին կեսից հայ-վրացական զորքերը վերսկսեցին իրենց հարձակումները և 1174 թվականին երրորդ անգամ ազատագրեցին Շիրակն ու Անին<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Անիի և Շիրակի գավառի երրորդ ազատագրումը]</ref>: Անիի երրորդ ազատագրումից հետո, 1177-78 թվականներին Վրաստանում գահակալական կռիվների արդյունքում Անիի կառավարիչ Իվանե Օրբելին սրի քաշվեց և կառավարչի պաշտոնը անցավ Սարգիս Զաքարյանին, վերջինս վրաց արքա Գևորգ Երրորդից ստացավ Շիրակը որպես կալվածք: Սելջուկների դեմ պայքարում մեծ դեր են ունեցել Զաքարյան տոհմի ներկայացուցիչները<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Զաքարյանների նշանակությունը վրացական արքունիքում]</ref>: Հայկական այդ ֆեոդալական տան առաջացման մասին կան տարբեր երնթադրություններ: Վերջին ուսումնասիրություններից պարզվում է, որ Զաքարյանները դեռևս 11-րդ դարից հաստատված են եղել Գուգարքում և ազգակցական կապեր են ունեցել Լոռու Բագրատունիների հետ: Վրացական արքունիքում, այս ամենը ևս հաշվի առնելով, Զաքարյաններին բարձր պաշտոններ էին տալիս: Սարգիս Զաքարյանը, որը երբեմն անվանվել է «Մեծ», բացի Անիի կառավարիչ լինելուց, եղել է նաև Վրաստանի ամիրսպասալար՝ զորքերի գլխավոր հրամանատար: Թամար թագուհու օրոք այդ պաշտոնը տրվում է Սարգիսի որդուն՝ Զաքարեին, իսկ նրա մյուս որդին՝ Իվանեն, ստանում է աթաբեկի՝ խնամակալի պաշտոնը<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Սարգիս Զաքարյանի զորքերի գլխավոր հրամանատար նշանակվելը]</ref>: Զաքարեն 1199 թվականին չորրորդ անգամ արշավում է Անի, և վերջանականպես ազատագրում Հայաստանի համար ստրատեգիական կարևորություն ունեցող այս քաղաքը<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Անիի վերջնական ազատագրումը]</ref>: