«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
=== Ռազմական գործունեություն ===
Սարգիս Զաքարյանը, լինելով քաջ և հմուտ դիվանագետ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը վրաց արքունիքում: Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը: Բագրատունյաց թագավորության անկումից հետո [[Միջնադարյան Հայաստան|Միջնադարյան Հայաստանի]] հինավուրց մայրաքաղաք [[Անի|Անին]] ընկել է [[Սելջուկյան սուլթանություն|սելջուկ-թուրքերի]] սուլթանական պետության տիրապետության տակ: Անիի հայ բնակչությունը յուրքանչյուր հարմար առիթ օգտագործել է, իրենց քաղաքը ազատագրելու, սակայն մինչև 1199 թվականը, այդ ազատագրական մղումները անարդյունք են եղել: Սելջուկյան պետության մասնատման հետևանքով Հայաստանում սելջուկ-թուրքական մահմեդական իշխանություններ հաստատվեցին: 1064 թվականին գրավված Անին հանձնվել է Շադդադյաններին, իսկ Խլաթը՝ Շահ Արմեններին: Հայերը մեծ հույսեր էին կապում էր զարգացող Վրաստանի հետ: 1124 թվականին Անիի հայ բնակչությունը սկսեց իր ապստամբությունը՝ խնդրելով Դավիթ Շինարարին օգնել անեցիներին՝ քաղաքը վրաց թագավորին հանձնելու նախապայմանով: Քաղաքը ազատագրվեց. սակայն 1126 թվականին քաղաքում առաջացած լուրջ սովի պատճառով այն նորից հետ հանձնվեց սելջուկ Շադդադյաններին: Վրաստանում Զաքարյանների հեղինակության բարձրացումը արթնացրեց Անիի ազատագրման հայերի բոլոր պատկերացումները: Անին հայերի համար եղել է ստրատեգիական կարևոր նշանակության քաղաք և հայկական հինավուրց պայրաքաղաք: Անիի ազատագրմամբ զբաղված էին ոչ միայն քաղաքի բնակչությունը այլև Վրաստանում հաստատված Զաքարյանները: Անիի ազատագրության համար Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվել է Անիի պարիսպների տակ և գրավել այն: Հայկական հեծելազորի հրամանատարը Սարգիս Զաքարյանն էր: Վրաց արքան Իվանե Օրբելիին նշանակել է Անիի կառավարիչ: Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցել է նաև Դվինի գրավմանը: