«Հարրի Փոթեր (վիպաշար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
Ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Ալբուս Դամբլդորի կերպարը։ Այս հրաշագործ կախարդը լի է բարությամբ ու մեծ իմաստությամբ։ Ռոուլինգը չի էլ ցանկացել որևէ փոփոխություն մտցնել բարի հրաշագործ պապիկների կերպարի մեջ։ Նա ճերմակ մազերով է, երկար մորուքով, բարի ու միշտ խորհրդավոր ժպիտով, որ ասես ասում է՝ ես գիտեմ ավելին քո մասին, քան դու ինքդ քո։ Առաջին երկու ֆիլմերում Ալբուս Դամլդորի կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Րիչարդ Հարրիսոնը, սակայն երկրորդ ֆիլմի նկարահանումների ավարտից քիչ անց նա վախճանվում է։ Հետագա բոլոր ֆիլմերում Ալբուս Դամլդորին մարմնավորում է Մայքլ Գեմբոնը։
 
Ողջ ստեղծագործության ամանհակասականամենահակասական ու ամենակենտրոնական կերպարներից մեկն է [[Սևերուս Սնեյփ|Սեվերուս Սնեյփ]]<nowiki/>ը։ Այս հրաշագործ կախարդը ում մարմնավորում է դերասան [[Ալան Ռիքման]]<nowiki/>ը, ըստ մի շարք հարցումների, ամենասիրված և կարևոր հերոսն է։ Նրա խիստ ու միաժամանակ սառը հայացքից անհանար է հասկանալ որևէ բան։ Նա միշտ սև հագուստով է, ավելին, ժամանակին Վոլան դե Մորտի հանցակիցը։ Սակայն նա հավատարիմ է բարի ուժերին։ Նա տարիներ շարունակ օգնում է Դամբլդորին Չարի դեմ պայքարում, մնալով ստվերում։ Նա չի դավաճանում ամենավերջին պահին անգամ, երբ օգնում է Մալֆոյին սպանել Դամբլդորին, նա միայն իրականացնում է այն մեծ ծրագիրը, որի մի մասն էր Դամլդորի մահը։ Ստեղծագործության վերջում բացահայտվում է այն գաղտնիքը, թե ինչու էր նա միշտ Փոթերի հետ ավելի կոպիտ, քան մնացած աշակերտների հետ։ Հարրիի մեջ նա նրա հորն էր տեսնում, նրան ով ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ։ Այս դրամատիկ կերպարի խստության ու հպարտության ներքո Ռոուլինգը ներդրել է ամենազգացմունքային ու տառապած սիրտը։ Սնեյփը զոհվում է, սակայն մինչ այդ հասցնում է Հարրին ասել ամեն ինչ։ Ի դեպ Ալան Ռիքմանը ստիպված էր մտնել իր իրական տարիքից մոտ 35 տարի ավելի փոքր կերպարի մեջ։
 
== Հետաքրքիր թվեր Հարրի Փոթերի մասին ==