«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ նկար}} «'''Բերտա Մորիզոն մանուշակների փնջով'''» ({{...»:
 
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]])|2019-08-15 15:44:21}}
{{Տեղեկաքարտ նկար}}
«'''Բերտա Մորիզոն մանուշակների փնջով'''» ({{lang-fr|Berthe Morisot au bouquet de violettes}}), [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] գեղանկարիչ, [[իմպրեսիոնիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչ [[Էդուարդ Մանե]]ի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է [[1872]] թվականին: [[Յուղաներկեր|Յուղաներկով]] [[կտավ]]ի չափերն են 55,5 × 40,5 սմ:
 
Այսօր «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսեի[[Օրսե թանգարան|Օրսե թանգարանում]] ([[Փարիզ]], [[Ֆրանսիա]]):
 
== Ստեղծման պատմություն ==
[[1868]] թվականին Մանեն ծանոթանում է [[Ժան Օնորե Ֆրագոնար|Ժան Օնորե Ֆրագոնարի]] ծոռնակից՝ նկարչուհի [[Բերտա Մորիզո|Բերտա Մորիզոյի]] հետ: Նրանց միջև սերտ բարեկամական կապ է ստեղծվում<ref name="Manet/Velázquez">{{книга|автор=Gary Tinterow, Geneviève Lacambre|заглавие=Manet/Velázquez: The French Taste for Spanish Painting|оригинал=|ссылка=https://books.google.ru/books?hl=ru&id=4somoplUFVwC&dq=manet+portrait+berthe+morisot+violettes&q=bunch+violets#v=snippet&q=bunch%20violets&f=false|место=|издательство=Metropolitan Museum of Art|год=2003|pages=499—500}}</ref><ref name="Néret">{{книга|автор=Gilles Néret|заглавие=Manet|оригинал=|ссылка=https://books.google.ru/books?hl=ru&id=jU_JuYvpqZAC&dq=manet+portrait+berthe+morisot+violettes&q=morisot+portrait+violets#v=snippet&q=morisot%20portrait%20violets&f=false|место=|издательство=Taschen|год=2003|pages=52}}</ref>:
 
Հեղինակը Մորիզոյի [[Դիմանկար|դիմանկարների]] մի ամբողջ շարք է վրձնել՝ սկսած [[1869]] թվականից «<nowiki/>[[Պատշգամբ (նկար, Մանե)|Պատշգամբ]]<nowiki/>» նկարով:
 
Այն կտավը Մանեն նկարել է [[Փարիզի կոմունա (1871)|Փարիզի կոմունայի]] անկման շրջանում, երբ [[Ֆրանս-պրուսական պատերազմ|Ֆրանս-պրուսական պատերազմի]] ժամանակ վերադառնում է [[Ազգային գվարդիա|Ազգային գվարդիայի]] ծառայությունից:
 
== Նկարագիր ==
[[Պատկեր:Édouard_Manet_-_Bouquet_de_violettes_et_eventail.jpg|ձախից|մինի|200x200փքս|Մանուշակների փունջ և հովհար ([[1872]])]]
«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը Մանեն վրձնել է հընթացս երկու սեանսի: Որպես երախտիք հեղինակը բնորդուհուն է նվիրում մի կտավ, որտեղ պատկերել է [[Մանուշակ|մանուշակների]] փունջ, ծալված [[հովհար]] և երկտող, որում գրված է. «à Berthe Morisot… Édouard Manet» («Բերտա Մորիզոյին- Էդուարդ Մանե»){{sfn|Réunion des Musées Métropolitains Rouen Normandie}}:
 
Դիմանկարի վերևի աջ անկյունում Մանեն թողել է ստորագրությունը՝ «''Manet 72''»:
 
Մոդելը պատկերված է լուսավոր ֆոնին: Կինը սևատարազ է: Կրում է ականջօղեր: Լույսը կտավի վրա ընկնում է ձախ կողմից, որի պատճառով Բերտայի մի կիսադեմը լավ լուսավոր է, մյուսը՝ ստվերապատ: Այս լուսավորումը անսովոր է Մանեի արվեստում, քանի որ նա միշտ հավասար լուսավորում է կիրառել{{sfn|Berthe Morisot With a Bouquet of Violets}}: Մանուշակները հազիվ են տեսանելի լանջաբացվածքի մոտ:
 
Մանեն վաճառել կամ նվիրել է «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» դիմանկարը կոլեկցիոներ և քննադատ Թեոդոր Դյուրեին: Մորիզոն վերագնել է կտավը [[1894]] թվականին 5100 ֆրանկով: Վերջինիս մահից հետո՝ [[1895]] թվականին կտավը մնում է դստեր՝ Ժյուլիի մոտ ընդհուպ մինչև մահը՝ [[1966]] թվականը: Դրանից հետո Ժյուլի որդուն՝ Կլեման Ռուարին է անցնում նկարը: [[1988]] թվականին այս ստեղծագործությունը ձեռք է բերում [[Օրսե թանգարան|Օրսե թանգարանը]]: