Բացել գլխավոր ցանկը

Changes

Սև ծովում գրեթե բացակայում է ջրի տարբեր շերտերի միջև շրջապույտը, և այդ գործոնով նա համարվում է աշխարհի խոշորագույն ջրային ավազանը։ Սև ծովի երկու ջրային շերտերը՝ մակերևույթային քաղցրահամ, որը հարուստ է թթվածնով և ջեմաստիճանով ավելի մոտ օդին ու խորքային ավելի աղի և խիտ, մշտական ջերմաստիճանով, անթթվածին (անաերոբ գոտի), բաժանված ջրի սահմանամերձ գոտիով, որը տեղակայված է 30-ից 100 մետր խորության վրա (այսպես կոչված սառը միջին շերտ, կամ ՍՄՇ)։ Ջերաստիճանը միշտ ցածր է խորքային ջրերից, քանի որ ձմռանը սառչելով նա չի հասցնում տաքանալ ամռանը։ Ջրի շերտը որտեղ կտրուկ փոխվում է ջերմաստիճանը կոչվում է թերմոկլին, աղության արագ փոփոխության շերտը գալոկլին, ջրի խտության (կախված է աղիությունից և ջերմաստիճանից) պիկնոկլին։ Սև ծովի ջրի հատկությունների այդ բոլոր կտրուկ ուղղահայաց փոփոխությունները կենտրոնացված են ՍՄՇ շրջանում։ Ջրի աղիության, ջերմաստիճանի և խտության այդպիսի շերտավոր ուղղահայաց կառուցվածքը խոչնդոտում է ծովի ուղղահայաց տեղափոխությանը և ծովի ավազանի ծծմբաջրածնային շերտերին թթվածննով հարստացմանը<ref>[http://www.lacuevalimon.com/2011/01/gidro-fiz/ Гидрофизические характеристики]</ref><ref>[http://tapemark.narod.ru/more/07.html Моря СССР]</ref>։ Սև ծովում 150-ից 200 մետր խորությունների վրա գտնվում է քիմոկլինը, այսինքն հիդրոքիմիական պարամետրների կտրու փոփոխության շերտը (առաջին հերթին, դա թթվածնային և ծծմբաջրածնային գոտիներում է)։
 
Սև ծովում գտնվող [[Ծծմբաջրածին|ծծմբաջրածնի]] առաջացման համընդհանուր ընդունման արժանացած կարծիքը բացակայում է։ Կա կարծիք, որ այդ միացությունը Սև ծովում առաջանում է գլխավորապես [[ծծումբ]] առաջացնող [[բակտերիա]]ների շնորհիվ, որը կտրուկ արտահայտված է ջրի շերտավորության և ջրի թույլ ուղղահայաց փոխանակության հետևանքով։ Ծծմբաջրածնի կենտրոնացումը աճում է 150 մետրն խորությունից կազմելով 0,19 մլգ 1 լ ծովի ջրում, մինչև 2000 մետր խորություններում, որտեղ հասնում է առավելագույն կենտրոնացմանը այն կազմում է 9,6 մլգ/լ ջրում{{nobr|воды.<ref name="photo-sochi">[http://photo-sochi.com/article/artps.php?id=53 Сероводород], ''Статьи о Сочи''</ref>}}։ Այդ իսկ պատճառով միջին կոնցետրացիան կազմում է 5,73 մլգ/լ 1240 մետր խորությունում։ Սև ծովում ծծմբաջրածնի մոտավոր քանակը կազմում է 3,1 միլիարդ տոննա<ref name="photo-sochi"/><ref>[http://www.ntpo.com/secrets_ocean/secrets%20ocean/1.shtml ВЗРЫВ ЧЁРНОГО МОРЯ. РЕАЛЬНО ЛИ ЭТО?], ''НЕЗАВИСИМЫЙ НАУЧНО-ТЕХНИЧЕСКИЙ ПОРТАЛ''</ref>։ Սև ծովի վերջին տարիներում կատարած որոշ հետազոտություններ թույլ են տալիս ասել, որ այն հսկայական պահեստ է ոչ միայ ծծմբաջրածնի համար այլ նաև [[մեթան]]ի, որը ամենայն հավանականությամբ նույնպես առաջացել է [[միկրոօրգանիզմ]]ններիների ներգործության ներքո, ինչպես նաև երկրի ընդերքից<ref name="vivovoco">[http://vivovoco.astronet.ru/VV/JOURNAL/NATURE/02_05/02051926.PDF А. Ю. Леин, М. В. Иванов. Крупнейший на земле метановый водоем. «Природа», № 2, 2005]</ref>։
 
Ջրի շրջապտույտը հիմնականում կատարվում է ջրի վերին շերտում։ Ջրի այդ շերտի աղիությունը կազմում է մոտավոր 18 պրոմիլ ([[Միջերկրական ծով|Միջերկրական]]ում 37 պրոմիլ) և հարուստ է թթվածնով և այլ տարերով, որոնք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար։ Այդ շերտը Սև ծովում ենթարկված է ցիկլոնային ուղղությամբ շրջանաձև շրջանառության՝ ավազանի ամբողջ մակերեսով։ Միաժամանակ ծովի առափնյա հատվածներում միշտ դիտվում է ջրի տեղական շրջանառություն անտիցիկլոնային ուղղության։ Ջրի վերին շերտերի ջերմաստիճանը, տարվա ժամանակից կախված , բաց ծովում տատանվում է միջինը 6-ից 25&nbsp;°C -ի սահմաններում<ref>http://www.randewy.ru/gml/shev10.html</ref><ref name="ShirshovBlack2000">Институт океанологии Российской Академии Наук. Атлас «Чёрное море 2000»</ref>, երբեմն ամռանը ծանծաղուտներում ծովի ափին հասնելով 30&nbsp;°C-ի և ձմռանը սառճելով առափում։