«Արեոպագոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 53 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Գրականություն` Հայկական սովետական հանրագիտարան)
 
{{անաղբյուր}
}{{Կատեգորիա չկա}}
Հին աթենական իշխանության մարմին է : Անվանվել է նիստերի գումարման վայրի ` Արեսի բլրի (Ակրոպոլիսի մոտ) անունով : Առաջացել է տոհմացեղային հասարակարգում , որպես ավագանու խորհուրդ : Ունեցել հսկելու , դատելու , կրոնական և քաղաքական կյանքը տնօրինելու մեծ իրավունքներ : Մ.թ.ա. 8-րդ դարում կազմվել է առավել գեղեցիկ և ունևոր աթենացիներից , մասնավորապես ` նախկին արքոնտներից : Անդամների թիվը սահմանափակումներ չի ունեցել : Արեոպագոսը արիստոկրատիայի , իսկ ավելի ուշ` օլիգարխիայի հենարան էր : Նիստերը սովորաբար գումարվում էին յուրաքանչյուր ամսվա վերջին , երեք գիշեր շարունակ : Արեոպագոսի իրավունքները մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սահմանափակեց Սոլոնը : Աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց , Արեոպագոսը աստիճանաբար զրկվեց քաղաքական իշխանությունից :